Ռոջեր Ֆեդերեր — Միխայիլ Յուժնիյ. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

22:30, 31 օգս 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Նյու-Յորքում ընթացող Ամերիկայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանի Ռոջեր Ֆեդերեր — Միխայիլ Յուժնիյ հանդիպման վերաբերյալ: Ըստ նրա՝ այս խաղում առավելագույնը 29 գեյմ կլինի:

Ֆեդերերի և Յուժնիյի միջև հանդիպումների հաշիվը 16:0 է: Ոչինչ չես ասի, ֆանտաստիկ ցուցանիշ է: Իհարկե, Ֆեդերերն այնքան էլ լավ չանցկացրեց առաջին շրջանի խաղը: 5 սեթ Տիաֆոյի հետ: Վաղուց շվեյցարացու կատարմամբ նման բան չէինք տեսել: Դա խոսում է այն մասին, որ նա դեռ մարզավիճակ չի հավաքել: Հավանաբար Ռոջերն աստիճանաբար կավելացնի:

Յուժնիյի մասին… Կավչիչին հաղթելն այլ բան է, Ֆեդերերի դեմ խաղալը` լրիվ այլ: Բարդ փորձություն է սպասվում Միխայիլին: Կավչիչի դեմ ռուս թենիսիստի մատուցումները միշտ հաջող էին ստացվում, միշտ բարդ էին մրցակցի համար: Ֆեդերերը կարողանում է լավ ընդունել մատուցումները, այն էլ շատ սուր և տարբեր ձևերով: Իսկ ահա Ֆեդերերի մատուցումներն ընդունելը այնքան էլ հեշտ գործ չէ: Կարծում եմ, որ շվեյցարացին առաջին խաղի համեմատ կավելացնի:

Առաջարկում եմ խաղադրույք կատարել տոտալ 29,5-ից քիչ գեյմի վրա: Յուժնիյի նկատմամբ ունեցած ողջ հարգանքով հանդերձ, կարծում եմ, որ նրա համար շատ բարդ կլինի Ֆեդերերի դեմ պայքարելը:

Օրդինար: Պարտված
US Open, տղամարդկանց մենախաղ, երկրորդ շրջան
22:30/31 օգս
Ռոջեր Ֆեդերեր — Միխայիլ Յուժնիյ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ