Ռոջեր Ֆեդերեր — Դոմինիկ Տիմ․ Կանխատեսում ԲՌ թիմից

23:00, 10 նյմ 2019
Լոնդոնում մեկնարկում է ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարը։ Խաղային առաջին օրը կկայանան Բյորն Բորգ խմբի հանդիպումները։ «Բուքմեյքերների ռեյտինգը» խաղադրույք է առաջարկում Ռոջեր Ֆեդերեր — Դոմինիկ Տիմ հանդիպման համար։

ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի առաջին օրը միմյանց դեմ մրցելու են Ռոջեր Ֆեդերերը և Դոմինիկ Տիմը։ Շվեյցարացին մրցաշարին մոտեցել է ավելի հանգստացած վիճակում քան Տիմը։ Ավստրիացին մասնակցում էր Փարիզի Մասթերսին։ Վիեննայում հաղթելուց հետո Փարիզում Տիմը լավ տեսք չուներ ու առանց պայքարի զիջել էր Գրիգոր Դիմիտրովին։

Ֆեդերերը փարիզյան Մասթերսը բաց թողեց, հանգստացավ ու հիմա Լոնդոնում փորձելու է անել առավելագույնը։ Հատկանշական է, որ շաբաթներ առաջ այս երկու թենիսիստները հաղթող ճանաչվեցին իրենց քաղաքների մրցաշարերում, Ֆեդերերը՝ Բազելում, իսկ Տիմը՝ Վիեննայում։ Ճիշտ է, Ռոջերը նման տրիումֆի իր հարազատ քաղաքում հասնում է արդեն 10-րդ անգամ, իսկ Տիմի համար Վիեննայում առաջին հաղթանակն էր։

Անցնելով կանխատեսմանը՝ կփորձեմ փոքր-ինչ ապահով տարբերակ դիտարկել։ Տիմը չի սիրում խաղալ փակ կորտերում, թեպետ այս տարի վատ տեսք չուներ նաև նմանատիպ կորտերում։ Ամեն դեպքում կարծում եմ՝ Ֆեդերերը կհաղթի այս խաղում։ Ապահովությունից ելնելով՝ վերցնում եմ խաղադրույք՝ Ֆեդերերը կհաղթի առաջին սեթում և խաղում։ Սահմանված է 1,46 գործակիցը։ 38-ամյա մաեստրոն նման հանդիպումներում լավ է մտնում խաղի մեջ։

Օրդինար: Չխաղարկված
ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշար
23:00/10 նյմ
Ռոջեր Ֆեդերեր - Դոմինիկ Տիմ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0