Ռոջեր Ֆեդերեր — Բորնա Չորիչ. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

22:00, 17 մրտ 2018
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Masters շարքի Ինդիան Ուելս մրցաշարի տղամարդկանց մենախաղի Ռոջեր Ֆեդերեր — Բորնա Չորիչ կիսաեզրափակիչ հանդիպման վերաբերյալ։ Աննայի կարծիքով՝ Ֆեդերերը չի ձգձգի հանդիպումը:

Չոն Հյոնն առաջին սեթում կարողացավ պայքարել Ֆեդերերի հետ, բայց վերջում շվեյցարացին բրեյք արեց և 7:5 հաշվով հաղթեց: Երկրորդ սեթում պայքար չստացվեց: Կարծում եմ, որ կիսաեզրափակիչը նման կլինի Հյոնի դեմ խաղին: Բորնա Չորիչը չի տիրապետում հզոր մատուցումների և հարվածների, որոնք կարող են անհարմար լինել Ֆեդերերի համար: Պետք է խաղալ անսխալ և մաքսիմալ սուր, որպեսզի կարողանաս անհանգստացնել Ռոջերին:

Մի քանի տարի առաջ Դուբայում Չորիչն ու Ֆեդերերը հանդիպել են: Կիսաեզրափակիչ այդ խաղում խորվաթ թենիսիստն ընդամենը 3 գեյմ հաղթեց: Հիմա, հնարավոր է, որ Չորիչն ավելի շատ գեյմ կարողանա հաղթել, բայց չեմ տեսնում, թե ինչի հաշվին նա կարող է պայքար մղել Ֆեդերերի դեմ:

Ենթադրում եմ, որ այս խաղում 20,5-ից քիչ գեյմ կլինի: Ֆեդերերն առանց խնդիրների կհաղթի:

Օրդինար: Պարտված
Ինդիան Ուելս, տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ
22:00/17 մրտ
Ռոջեր Ֆեդերեր — Բորնա Չորիչ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ