Ռոբբի Սևիջի կանխատեսումը. «Բավարիան» և «Աթլետիկոն» ոչ-ոքի կխաղան

22:45, 03 մյս 2016
Խաղում է
Ուելսի հավաքականի նախկին ավագ, William Hill բրիտանական բուքմեյքերի մշտական փորձագետ Ռոբբի Սևիջը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիա» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ թիմերը 1:1 հաշվով կավարտեն հանդիպումը: 

«Աթլետիկոն» մեկ գնդակի առավելությամբ մեկնում է Մյունխեն: Կարծում եմ` պետք է ասել այն մասին, որ նախորդ 15 դեպքերում, երբ «աթլետները» փլեյ-օֆֆի առաջին խաղերում հաղթել են, անցել են հաջորդ փուլ:

«Բավարիան» Չեմպիոնների լիգայի նախորդ երկու խաղարկություններում դուրս է մնացել կիսաեզրափակչից` պարտվելով հենց իսպանական ակումբներին. սկզբից «Ռեալին», իսկ այնուհետև «Բարսելոնային»:

Հաշվի առնելով առաջին խաղի արդյունքը (ինչպիսի հիանալի գոլ խփեց Սաուլը), չեմ կարծում, որ «Աթլետիկոն» կպարտվի Գերմանիայում: Խաղադրույք եմ կատարում ոչ-ոքի` 1:1 հաշվի վրա: Մադրիդյան ակումբը կմեկնի Միլան` եզրափակիչ հանդիպմանը:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա. կիսաեզրափակիչ. առաջին հանդիպում
22:45/3 մյս
«Բավարիա» - «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ