Ռոբբի Սևիջի կանխատեսումը․ «Լեսթերն» ու «Էվերթոնը» ոչ-ոքի կխաղան

19:30, 07 մյս 2016
Ուելսի հավաքականի նախկին ավագ, William Hill բրիտանական բուքմեյքերի մշտական փորձագետ Ռոբբի Սևիջը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 37-րդ տուրի «Լեսթեր» — «Էվերթոն» հանդիպման վերաբերյալ։ Նա կարծում է, որ կողմերը ոչ-ոքի՝ 1։1 կխաղան։

«Լեսթերի» չեմպիոնությունն անհավատալի է։ Թիմը տնային մարզադաշտում հրաշալի խաղաց։ «Արսենալից» 5 գոլ բաց թողնելուց հետո «աղվեսները» 14 խաղերում ընդամենը 7 գնդակ են ընդունել սեփական դարպասը։ Դա ապշեցուցիչ ցուցանիշ է։ «Լեսթերը» առաջնության ավարտից 2 տուր առաջ արժանիորեն դարձավ չեմպիոն։

«Էվերթոնն» իր հերթին վատ չի խաղում հյուրընկալվելիս։ Մերսիսայդցիները վերջին 17 արտագնա խաղերից ընդամենը երեքում են պարտվել։

«Լեսթերն» այս օրերին չեմպիոնությունն էր տոնում, այդ պատճառով էլ խաղադրույք եմ կատարում ոչ-ոքիի վրա։ Կլաուդիո Ռանյերիի սաները տանը չեն պարտվում։ Կարծում եմ՝ հանդիպումը կավարտվի 1։1 հաշվով։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 37-րդ տուր
19:30/7 մյս
«Լեսթեր» - «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ