Ռոբբի Սեւիջի կանխատեսումը. «Արսենալը» 3:0 հաշվով կհաղթի «Նորվիչին»

20:30, 30 ապր 2016
Ուելսի հավաքականի նախկին ավագ, բրիտանական William Hill բուքմեյքերական ընկերության մշտական փորձագետ Ռոբբի Սեւիջը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 36-րդ տուրի «Արսենալ» — «Նորվիչ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ Արսեն Վենգերի ֆուտբոլիստները կհաղթեն 3:0 հաշվով: 

«Նորվիչն» այդքան էլ հաջող հանդես չի գալիս «Արսենալի» դեմ արտագնա հանդիպումներում՝ 8 պարտություն նախորդ 12 խաղերում: Այդ պատճառով չեմ կարծում, որ «դեղձանիկները» կկարողանան խուսափել Լոնդոնում հերթական պարտությունից:

Բայց նաեւ ցանկանում են նշել «զինագործների» ոչ այդքան լավ մարզավիճակը՝ թիմն ԱՊԼ-ի վերջին չորս դիմակայություններում երեք ոչ-ոքի արդյունք է գրանցել:

Այդուհանդերձ, այս պարագայում «Արսենալը» պետք է հաղթի թույլ «Նորվիչին»: Խաղադրույք եմ կատարում տանտերերի 3:0 հաշվով հաղթանակի վրա: Ինչ վերաբերվում է գոլերի հեղինակներին` խաղադրույք կկատարեի այն բանի վրա, որ Օլիվիե Ժիրուն մեկնարկային կազմում հայտնվելու դեպքում կընդհատի իր 14-խաղյա գոլային երաշտը:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 36-րդ տուր
20:30/30 ապր
«Արսենալ» - «Նորվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 36-րդ տուր
20:30/30 ապր
«Արսենալ» - «Նորվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ