Ռիչարդս Բերնակիս – Ռաֆաել Նադալ: Յարոսլավ Պերկանյուկի կանխատեսումը

18:00, 30 հնս 2022
Պրոֆեսիոնալ հանդիկապեր, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Յարոսլավ Պերկանյուկը կանխատեսում է արել Ռիչարդս Բերնակիս – Ռաֆաել Նադալ թենիսի «Մեծ սաղավարտի» Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանի հանդիպման վերաբերյալ:

Ռիչարդս Բերանկիս

Վերջին շրջանում Բերանկիսը քիչ է խաղում: Լատվիացին կարող է շաբաթներով չխաղալ, բայց չի կորցնում մրցունակությունը: Ռիչարդսը կորցրեց տեղը թոփ-100-ում և այժմ ստիպված է վերադառնալ չելենջերներին: Բերանկիսն այն խաղացողներից է, որը կարող է առանձին վերցրած մրցավեճում հաղթել ֆավորիտին, իսկ հաջորդ օրն առանց շանսի պարտվել հետնապահին: Այդ պատճառով էլ նա իր կարիերայի ընթացքում դեգերում է թոփ-100-ում:

Բերանկիսը կորտում գործում է ըստ իրավիճակի: Իր գեյմերի ժամանակ փորձում է խաղալ առաջին համարով՝ արագ ավարտել խաղարկումն ու թելադրել կամքը: Ընդունման ժամանակ նա ավելի զուսպ է, իսկ հակագրոհների ժամանակ հզոր մատուցում չունի: Չպետք է մոռանալ նաև կենտրոնացվածության պակասի մասին:

Ռաֆաել Նադալ

Նադալը «Մեծ սաղավարտի»հերթական որսն է սկսել: Իսպանացին հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունն ու «Ռոլան Գարոսը», բայց հետո շատ բարդ է լինելու: Վերջին տարիներին Ռաֆան կա՛մ չի խաղում խոտածածկին, կա՛մ էլ պայքարից դուրս է մնում վաղ փուլերում: Առայժմ օպտիմալ մարզավիճակում է միայն Նովակ Ջոկովիչը: Այս պահի դրությամբ Նադալը փորձում է իր խաղը հարմարեցնել խոտածածկով կորտին: Նման կորտերում Նադալի ոչ համոզիչ խաղի պատճառներից մեկը վատ մատուցումն է: Ընդ որում, Ռաֆան հաճախ փորձում է ապահով գործել և խուսափում է վերցնել նախաձեռնությունը: Բայց Նադալը հաղթում է կպչուն խաղի շնորհիվ, քանի որ ոչ բոլոր մրցակիցներն են դիմանում իսպանացու առաջարկած տեմպին:

Վերլուծություն

Բերանկիսը զարմացրեց, երբ հաղթեց Կուերին: Լատվիայի ներկայացուցիչն օրինակելի թենիս ցուցադրեց: Նա գործնականում չսխալվեց և մրցակցին ստիպեց շատ տեղաշարժվել: Նման մարտավարությունը Նադալի հետ դիմակայությունում ոչինչ չի տա: Բացի այդ, Ռիչարդսն իր զինանոցում ո՛չ լավ մատուցում ունի, ո՛չ էլ ուժեղ հարված, որպեսզի իսպանացուն ստիպի մնալ հետին գծում: Ընդ որում, երկու թենիսիստներն էլ թույլ են մատուցում: Կարծում եմ՝ առաջին սեթում նվազագույնը երկու բրեյք կտեսնենք:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ուիմբլդոն
18:00/30 հնս
Ռիչարդս Բերնակիս – Ռաֆաել Նադալ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ