«Ռենն» — «Արսենալ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:55, 07 մրտ 2019
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռենն» — «Արսենալ» առաջին հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ «Արսենալը» կհաղթի, իսկ խաղում նվազագույնը երկու գոլ կխփվի։ 

Լոնդոնի «Արսենալը» «Ռեննի» հետ արտագնա խաղին մոտենում է ֆավորիտի կարգավիճակով: Գործնականում ֆրանսիական համեստ ակումբը կորցնելու ոչինչ չունի: Թիմի միակ զենքը կարող է լինել սեփական հարկի տակ հանդես գալը: Անկախ այդ հանգամանքից՝ «Արսենալը» խաղադաշտ է դուրս բերելու հիմնական կազմը:

Ունայ Էմերին դարպասապահի հարցում դարձյալ կվստահի Չեխին, որը եվրոպական մրցասպարեզում իրեն վստահ է դրսևորում: Պաշտպանությունում իսպանացի մասնագետը կապավանի 4 պաշտպանով տակտիկային, որովհետև բոլորը, բացառությամբ Հեկտոր Բեյերենի, առողջ են: Մոնրեալն ու Կոլաշինացը կգործեն եզրերում, իսկ փորձառու և բարձրահասակ Մուստաֆին ու Կոսյելնին կփակեն կենտրոնը:

Միջին գծում Էմերին այս անգամ էլ խաղադաշտ դուրս կբերի Մեսութ Օզիլին: Գերմանացին կխաղա դիսպետչերի դիրքում: Անկախ նախընտրած խաղաոճին՝ Էմերին կօգտագործի 2 հենակետայինի: Գրանիտ Ջական այս անգամ արտագնա խաղը բաց կթողնի: Հենակետային գոտին կցեմենտեն Տորեյրան ու Գենդուզին: Իսկ Օզիլը արդյունավետ կխաղա ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ համարով խաղալու դեպքում:

Հարձակման գծում էլ հերթական անգամ շանս կստանա գարնանային այս հատվածում, վնասվածքից ապաքինված Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու ավագը Ալեքս Իվոբիի հետ հանդես կգա եզրերում: Չի բացառվում, որ հանդիպման ընթացքում, կախված իրադարձությունների զարգացումից, Մխիթարյանը կարող է փոխվել դիրքերով Օզիլի հետ և խաղալ կրեատիվ կիսապաշտպանի դիրքում մրցակցին ապակողմնորոշելու համար: Լակազետի բացակայությամբ հիմնական հարձակվողի դիրքում անկասկած հանդես կգա Օբամեյանգը:

Կանխատեսում՝ Հ2 և շատ (1,5)-ից։

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ