«Ռեն» – «Միլան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:45, 22 փտր 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ռեն» – «Միլան» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Առաջին խաղում «Միլանը» հաղթեց 3։0 հաշվով և ապացուցեց, որ շատ լուրջ է տրամադրվել այս մրցաշարին։ «Միլանում» հասկանում են, որ Եվրոպա լիգայում հաղթանակը կարող է ապահովել ոչ միայն ՉԼ-ի ուղեգիր, այլ նաև տիտղոս։ Կարելի է ասել, որ հենց դրանից է կախված Ստեֆանո Պիոլիի ապագան։ Միլանյան ակումբում քննարկում են մարզչական փոփոխություն հարցը, սակայն դեռ չեն շտապում։ Եթե «Միլանը» նվաճի Եվրոպա լիգայի գավաթը, ապա Պիոլին, ամենայն հավանականությամբ, կշարունակի աշխատանքը։

«Ռենը» զարմանալիորեն չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ առաջին խաղում։ Այս թիմը ներքին առաջնությունում հետաքրքիր և վառ խաղ է ցուցադրում։ Լիգա 1-ում թիմը 7-րդ տեղում է և նույնիսկ պայքարում է եվրագավաթային տեղերի համար։

«Միլանը» չի թերագնահատի մրցակցին, սակայն տանտերերն այս խաղում գոլ խփելու ավելի մեծ շանսեր կունենան։ Կորցնելու բան չկա։ «Ռենը» պետք է փորձի գոնե հաղթել այս խաղում։ «Միլանը» կարողանում է սպասել և օգտվել մրցակցի սխալներից։ Կարծում եմ, որ գոլառատ հանդիպում կստացվի։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․85 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
21:45/22 փտր
«Ռեն» – «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ