«Ռեյնջերս» – ՊՍՎ: Հյուրերի շանսերն ավելի բարձր են

23:00, 16 օգս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Գլազգո Ռեյնջերս» – «ՊՍՎ Էյնդհովեն» Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպման վերաբերյալ։

Նախորդ մրցաշրջանում «Ռեյնջերսի» ֆուտբոլիստները Եվրոպա լիգայի եզրափակիչում պարտվեցին Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ Թիմը զրկվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։ Հիմա Ջովանի վան Բրոնխորստի թիմը կփորձի օգտվել մեկ այլ հնարավորությունից։

«Ռեյնջերսը» լավ է մեկնարկել Շոտլանդիայի առաջնության նոր մրցաշրջանում։ Թիմը 2։1 հաշվով հաղթել է «Լիվինգսթոնին», 2։0՝ «Կիլմարնոկին» և 4։0 հաշվով առավելության հասել «Սենթ-Ջոնսթոնի» նկատմամբ։

Իսկ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Շոտլանդիայի փոխչեմպիոնը մեծ դժվարությամբ հաղթահարեց բելգիական «Յունիոնի» արգելքը։ Առաջին խաղում թիմը 0։2 հաշվով պարտություն կրեց, սակայն տանը՝ երկրպագուների աջակցության ներքո, կարողացավ 3։0 հաշվով հաղթել և դուրս գալ հաջորդ փուլ։

Գլազգոն ներկայացնող թիմն արդեն մի քանի լավ տրանսֆեր է կատարել․ վինգեր Ռաբի Մատոնդոն և խորվաթ փորձառու հարձակվող Անտոնիո Չոլակը համալրել է «Ռեյնջերսի» կազմը։

Մրցաշրջանի մեկնարկում լավ տեսք ունի նաև ՊՍՎ-ն, որի գլխավոր մարզիչն է նախկինում հայտնի ֆուտբոլիստ Ռուդ վան Նիստելռոյը։ Հուլիսի 30-ին թիմը հաղթեց «Այաքսին» և նվաճեց Նիդերլանդների Սուպերգավաթը։ Դրան հաջորդեցին 4։1 հաշվով հաղթանակ «Էմենի» և 5։2 հաշվով հաղթանակ՝ «Գոու Ըհեդ Իգլսի» նկատմամբ։

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում հոլանդական թիմը դրամատիկ դիմակայությունում հաղթահարեց «Մոնակոյի» արգելքը (1:1, 3:2):

Կարծում եմ, որ հյուրերի հարձակման գիծն ավելի ուժեղ է։ Բուքմեյքերները վառ ընդգծված ֆավորիտ չեն տեսնում այս խաղում։

Ռիսկի կդիմեմ և կընտրեմ ՊՍՎ-ի ֆորա (0) խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․00 գործակիցը։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Վերադարձ
Չեմպիոնների լիգա
23:00/16 օգս
«Ռեյնջերս» – ՊՍՎ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ