«Գլազգո Ռեյնջերս» – «Լայպցիգ»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 05 մյս 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Գլազգո Ռեյնջերս» – «Լայպցիգ» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ:

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան հինգշաբթի: «Այբրոքս» ստադիոնում «Գլազգո Ռեյնջերսը» կընդունի «Լայպցիգին», որն այժմ այնքան էլ վստահ խաղ չի ցուցադրում:

Թիմը 2 անընդմեջ պարտություն է կրել Բունդեսլիգայում: Մինչև այդ ծանր գավաթային հանդիպում եղավ «Ունիոն Բեռլինի» հետ: «Ցուլերին» միայն հանդիպման վերջում հաջողվեց խփել հաղթական գոլը (2:1): Նույն կերպ «Լայպցիգը» հաղթանակ կորզեց նաև «Ռեյջերների» հետ առաջին դիմակայությունում: Բայց Գլազգոյում տրիբունաները լուրջ ճնշում են գործադրելու հյուրերի վրա, իսկ շոտլանդական թիմն ավելի ագրեսիվ է գործելու: «Ռեյնջերսը» տանը համարձակ է գործում և համառ դիմադրություն է ցույց տալիս ցանկացած թիմի: Այնպես որ, «Լայպցիգի» համար առաջին խաղակեսում շատ դժվար է լինելու:

Նվազագույն հաշվով առավելությունը թվում է, թե նորմալ աշխատանքային հաշիվ է, բայց «Լայպցիգը» մրցաշրջանի վերջում հոգնած տեսք ունի, իսկ «Ռեյնջերսը» կարող է օգտվել դրանից:

Այս դիմակայության համար ընտրում եմ առաջին խաղակեսի գոլերի տոտալը 1,0-ից շատ խաղադրույքը:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
23:00/5 մյս
«Ռեյնջերս» – «Լայպցիգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ