«Ռեալ» – «Ժիրոնա»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

21:30, 10 փտր 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Ռեալ» – «Ժիրոնա» Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Գերմանիայի Բունդեսլիգայում ստեղծված իրավիճակի համանմանն իսպանական Լա լիգայում է: Այստեղ էլ միմյանց հետ կմրցեն առաջատարները, որոնց մրցաշարային աղյուսակում երկու միավոր է բաժանում: Տարբերությունն այն է, որ ավելի անվանի ու հավակնորդ թիմն առաջին տեղում է:

Մադրիդի «Ռեալը» կխաղա «Ժիրոնայի» հետ և հաղթելու դեպքում ավելի կհաստատվի չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդի կարգավիճակում: «Արքայական» ակումբն այս առաջնությունում լուրջ սայթաքումներ թույլ չի տալիս ու կրկին շատ միավորներ է վաստակում իր հանրահայտ բնավորության շնորհիվ՝ գոլեր խփելով վերջին րոպեներին: Բացի այդ, Կառլո Անչելոտիի թիմը խաղում է սեփական ուժի լիակատար զգացումով և անգամ վնասվածքների տարափի պայմաններում շատ միավորներ չկորցրեց: Նույնիսկ Ջուդ Բելինգեմի արդյունավետության նվազումը չի խանգարում «Ռեալին»: Ամեն խաղում գտնվում է նոր հերոս, որն անգամ պարտադիր չէ, որ մեկնարկային կազմի խաղացող լինի: Առաջնությունում առայժմ միակ պարտությունը մադրիդցիները կրել են հարևան «Աթլետիկոյից», որի հետ խաղերը «Սերուցքայինների» համար բարդագույն փորձություն են դարձել: Դիեգո Սիմեոնեի թիմը «Ռեալին» դուրս թողեց նաև գավաթի խաղարկությունից:

Ինչ վերաբերում է «Ժիրոնային», ապա, ի ուրախություն այս թիմի երկրպագուների, կատալոնացիները, հակառակ բոլոր կանխատեսումներին, առաջատարների խմբում են նաև մեկնարկից 23 տուր անց: Հիմա արդեն սխալ է Միչելի թիմի ֆենոմենը բացատրել ոգևորությամբ և բախտով: Սա արդեն թիմ է, որը գիտի՝ ինչպես մոտենալ յուրաքանչյուր մրցակցին և իրենց ամենևին վատ չի զգում ֆավորիտի կարգավիճակում: «Ժիրոնան» ևս միայն մեկ պարտություն է կրել՝ առաջին շրջանում ու հենց «Ռեալից»: Խոսելուի, Տչուամենիի և Բելինգեմի գոլերն այն ժամանակ խոշոր հաշվով հաղթանակ պարգևեցին մադրիդցիներին, բայց քչերը կմտածեին, որ դա մինչև հիմա «Ժիրոնայի» միակ ձախողումը կլինի:

24-րդ տուրի խաղին թիմերը մոտենում են նույն վիճակում: Նախորդ տուրում «Ռեալը» կրկին չհաղթեց «Աթլետիկոյին», իսկ «Ժիրոնան» բաց թողեց առաջիկա մրցակցին հասնելու հնարավորությունը՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի մասնակից «Ռեալ Սոսյեդադի» հետ:

Կատալոնացիների գոլերի թիվը դրանից հետո չավելացավ, բայց «Ժիրոնան» առայժմ առաջնության ամենաարդյունավետ թիմն է: «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում բացը պետք է լրացրել: Կարծում եմ՝ «Ժիրոնան» 1-ից ավելի գոլ կխփի, թեև դա չի կարող երաշխավորել հյուրերի հաղթանակը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Լա լիգա
21:30/10 փտր
«Ռեալ» - «Ժիրոնա»   
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ