«Ռեալ» — «Վիլյառեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:15, 13 հնվ 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի «Ռեալ» — «Վիլյառեալ» հանդիպման վերաբերյալ։ Հայազգի փորձագետի կարծիքով թիմերը կփոխանակվեն գոլերով ու տանտերերը չեն պարտվի։ 

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունն այս տարի սովորականից, կարելի է ասել, ավելի անհետաքրքրքիր է: «Բարսելոնան» վաղուց այսքան մեծ առավելություն չէր ունեցել մրցակիցների, այդ թվում և «Ռեալի» նկատմամբ:

Զինեդին Զիդանի գլխավորած թիմում ակնհայտորեն լճացում է: Պետք է թարմ ուժ, նոր արյուն: Ժամանակի ընթացքում, երբ «Ռեալից» հեռանում էին Մորատան ու Խամեսը, ես ասում էի, որ դա անլուծելի խնդիր է առաջացնելու թիմում: Պահետսայինների նստարանին նայելիս Խամեսի ու Մորատայի փոխարեն երբ տեսնում ես Սեբալյոսին ու Կովաչիչին, արդեն վատանում ես: Զիդանի վիճակը ծանրագույն է: Տրանսֆերային պատուհանը բաց է, բայց այնտեղից այս պահին միայն ձմեռային սառը քամի է գալիս, այլ ոչ թե նոր ֆուտբոլիստ: Այս հոգեբանական խնդիրները դեռ մի կողմ, այսօրվա խաղին էլ չեն մասնակցի Սերխիո Ռամոսն ու Կարիմ Բենզեման: Նրանց է միացել նաև Մարկոս Լյորենտեն, բայց դա նույնն է, ինչ ոչինչը:

Ինչ վերաբերում է «Վիլյառեալին», ապա Խավի Կալյեխոյի թիմը վստոհերն ընթանում է 6-րդ տեղում և «Ռեալից» հետ է մնում միայն 4 միավորով: Սակայն կադրային խնդիրները կարծես թե այսօր թույլ չեն տա կրճատելու այդ տարբերությունը: Հիմնական կենտրոնական պաշտպան Վիկտոր Ռուիսը որակազրկված է։ Վնասվածք ունեն դարպասապահ Անդրես Ֆերնանդեսը, պաշտպան Ռուբեն Սեմեդուն, կիսապաշտպաններ Բրունո և Ռոբերտո Սորիանոները և հարձակվող Նիկոլա Սանսոնեն: Հավանաբար չի խաղա նաև թիմի լավագույն ռմբարկու Սեդրիկ Բակամբուն: Նա ճամպրուկները հավաքած սպասում է զանգի միլիոնների երկիր Չինաստանից: Այնպես որ այսօր «Դեղին սուզանավի» առջևի գծում սպասենք Կառլոս Բակկային:

Քանի որ երկու թիմերն էլ ապացուցելու շատ բան ունեն, անպայման կնետվեն գրոհի: Ուստի գոլերը երկու կողմից էլ կլինեն անպակաս: «Ռեալը» գրեթե համոզված եմ որ կհաղթի, սակայն միանշանակ պնդել չեմ կարող: Ուստի կկանխատեսեմ երկու թիմերի գոլն ու «Ռեալի» չպարտվելը:

Օրդինար: Պարտված
Լա լիգա 2017-18․ 19-րդ տուր
19:15/13 հնվ
«Ռեալ» — «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ