«Ռեալ» — «Վիլյառեալ». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը

19:15, 13 հնվ 2018
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը վիդեոկանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի «Ռեալ» — «Վիլյառեալ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կանխատեսում է տանտերերի խոշոր հաշվով հաղթանակը: 

https://www.youtube.com/watch?v=atTkHXdvOp0

Երկու թիմերն էլ այս շաբաթ գավաթային հանդիպումներ են անցկացրել, բայց «Ռեալը» գրեթե երկրորդ կազմով է խաղացել «Նումանսիայի» դեմ: 2:2 հաշվով ոչ-ոքի է խաղացել, իսկ Լուկաս Վասկեսը դուբլի հեղինակ է դարձել: «Ռեալի» հիմնական խաղացողները հանգստացել են, ինչպես նաև Կեյլոր Նավասը: Չկար Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև այլ առաջատար խաղացողներ՝ Թոնի Կրոսը և Լուկա Մոդրիչը:

Ինձ թվում է, որ «Ռեալն» ավելի թարմ պիտի լինի: «Վիլյառեալը» թեև տանը 2:1 հաշվով հաղթել է «Լեգանեսին» շնորհիվ Դենիս Չերիշևի գոլի, բայց  մրցավազքից դուրս է եկել: Կարծում եմ, որ այն բավասական ռեակցիան, որը կա «Ռեալի» նկատմամբ, պետք է լրացուցիչ մոտիվացնի Զինեդին Զիդանի թիմին: Նա անընդհատ իր ֆուտբոլիստներին պաշտպանում է, խոսում է այն մասին, որ թիմին այժմ ուժեղացում պետք չէ, որ հավատում է իր խաղացողներին:

Ֆուտբոլիստները պետք է Զիդանին նույն կերպ պատասխանեն: Պետք է խաղան և՛ իրենց ակումբի, և՛ մարզչի՛, և՛ երկրպագուների համար: Քանի որ այն խաղը, որը «Ռեալը» ցուցադրեց «Սելտայի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում, անկեղծ ասած, նորմալ ռեակցիա չի առաջացնում: «Սելտան» ակնհայտորեն լավ էր խաղում ու մոտ էր հաղթելուն:

Հիմա տանը իր համար կարևորագույն խաղում «Ռեալը» պետք է իրենը վերցնի: Այն պետք է ավելի թարմ լինի, քան «Վիլյառեալը»: Բացի այդ, շատ միավորներ են կորցված, իսկ դա նշանակում է, որ պետք է վերականգնել համբավը: Պետք է ցույց տալ, թե ով է տանը տանտերը:

«Վիլյառեալը» հիմա լավագույն վիճակում չէ: Չկա հիմնական կիսապաշտպան Բրունոն, հեռացել է հիմնական հարձակվող Բակամբուն: Նոր ֆուտբոլիստ, ով եկել է Չինաստանի առաջնությունից ու դեռ նոր հարմարվում է: Այդ պատճառով ինձ թվում է, որ պետք է խաղադրույք կատարել «Ռեալի» (-2) ֆորայով հաղթանակի վրա 1,83 գործակցով:

Օրդինար: Պարտված
Լա Լիգա, 19-րդ տուր
19:15/13 հնվ
«Ռեալ» - «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ