«Ռեալ Սոսյեդադ» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:15, 15 սպտ 2018
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Լա Լիգայի 4-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ այս խաղում սանսեբաստիանցիները չեն պարտվի: 

Բասկյան ակումբը, իհարկե, ո՛չ իր կարգով և ո՛չ էլ կազմի խորությամբ չի կարող մրցել «Բարսելոնայի» հետ, սակայն կոնկրետ Պրիմերայի 4-րդ տուրի խաղում կատալոնացիների համար համար հեշտ չի լինելու, որովհետև հանդիպումը կայանալու է «Անոետա» մարզադաշտում։ Ստադիոն, որը դժոխքից էլ վատ տեղ է «Բարսելոնայի» համար։

Սանսեբաստիանցիները մրցաշրջանը սկսել է մեկական հաղթանակով, ոչ-ոքիով ու պարտությամբ։ Ընդ որում՝ հատկանշական է, որ այս բոլոր խաղերում «Ռեալ Սոսյեդադը» առաջինն է հասել գոլային հաջողության։ Իսկ ահա Էրնեստո Վալվերդեի թիմն ավանդույթի համաձայն զորեղ է հարձակման գծում, սակայն պաշտպանությունում ունի խաղային խնդիրներ։ Կադրային խնդիրներ երկու թիմն էլ ունեն, սակայն դրանց մասշտաբները տարբեր են։ Մասնավորապես «Ռեալ Սոսյեդադի» կազմում չի խաղա Ադնան Յանուզայը։ Կբակացայի նաև Սանդրոն, ում տրանսֆերը պատկանում է «կապտանռնագույններին»։ Թիմի հիմնական հարձակվող Վիլիան Ժոզեի մասնացությունն էլ հարցականի տակ է։

«Բարսայի» կազմում խաղին չեն մասնակց միայն Սերխի Սամպերն ու Դենիս Սուարեսը: Դե այնպես չէ, որ կատալոնական ակումբում այդ առթիվ ողբերգություն էին սարքելու։ Կարծում եմ, որ ստադիոնի լավագույն ավանդույթները կշարունակվեն ու «Բարսելոնան» դարձյալ խդիրներ կունենա։ Մանավանդ, որ մրցաշրջանի մեկնարկային 3 հանդիպումը «Ռեալ Սոսյեդադն» անցկացրել է դրսում, և «Բարսայի» հետ հանդիպումն այս տարի առաջինն է լինելու «Անոետայում»։ Այնպես որ, մարզադաշտի վերակառուցումից հետո այստեղ ավելի բարդ կլինի։

Ելք՝ 1X՝ 2.55 գործակցով:

Օրդինար: Չխաղարկված
Լա Լիգա, 4-րդ տուր
18:15/15 սպտ
«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ