«Ռեալ Սոսյեդադ» — «Վալենսիա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:00, 10 հնվ 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Իսպանիայի եւ Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է առաջարկել Սան-Սեբաստյանի «Անոետա» մարզադաշտում կայանալիք Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ» — «Վալենսիա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ թիմերը կփոխանակվեն խփած գնդակներով:

Ինչպես ես ասում էի, «Վալենսիայի» ֆուտբոլիստները կամաց-կամաց կսկսեն հասկանալ Գարի Նեւիլի գաղափարախոսությունը: Իսկ «Ռեալ Սոսյեդադը»՝ թեեւ արդեն 4 խաղ շարունակ չի հաղթում, բայց թիմը կանոնավոր կերպով գոլ է խփում: Նույնիսկ «Բերնաբեուում» հաջողվեց գոլ խփել, իսկ վերջին տուրում «Սոսյեդադը» միանգամից երկու գոլ խփեց «Ռայոյին»: Գոլ չկարողացան խփել միայն «Վիլյառեալին»՝ թեեւ դրա համար բասկերը շանսեր ունեին: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ «Վալենսիան» անհաջող է խաղում պաշտպանությունում, կարծում եմ, որ «Սոսյեդադին» կհաջողվի գոլ խփել: Բասկերը քիչ շանսեր չեն ունենա, ամբողջ հարցը կայանում է նրանում, թե ինչպես կօգտագործեն այդ պահերը: Բրուման երկու խաղ անընդմեջ գոլ է խփում: Հնարավոր է, որ կարողանա աչքի ընկնել նաեւ «Վալենսիայի» հետ խաղում: Իսկ վալենսիացիները ունեն Նեգրեդո, ով կարոտել էր ֆուտբոլին եւ «Գրանադայի» հետ գավաթային խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, ինչպես նաեւ շատ լավ է նայվում Պակո Ալկասերը: Եվ ինչպես ցույց տվեց Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը, մնացած ֆուտբոլիստների մոտ եւս ամեն ինչ կարգին է: Այս խաղի իմ խաղադրույքը՝ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» (1,89 գործակից):

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր
19:00/10 հնվ
«Ռեալ Սոսյեդադ» - «Վալենսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ