«Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ Մադրիդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:15, 21 օգս 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Լա Լիգայի առաջին տուրի «Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ Զինեդին Զիդանի թիմը կկարողանա նվազագույնը երկու գնդակ ուղարկել բասկյան ակումբի դարպասը: 

Լա Լիգայի մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալի» մրցակիցը կլինի Ռեալներից մյուսը` «Սոսյեդադը»: Հանդիպումը կայանալու է Սան Սեբաստյան քաղաքում, որտեղ վերջին տարիներին ակնհայտորեն անհաջող են հանդես գալիս իսպանական ֆուտբոլի դրոշակակիրներն ու առաջատարները: «Բարսելոնան» պարտվել է վերջին երկու մրցաշրջաններում, իսկ «Ռեալն» անցած մրցաշրջանում կարողացել է հաշվի նվազագույն  առավելությամբ պարտության մատնել մրցակցին:

«Բլանկոսի» կազմում կան լուրջ կորուստներ: Դաշտի միջին հատվածում կբացակայի Լուկա Մոդրիչը: Խորվաթ ֆուտբոլիստը որակազրկված է դեռևս նախորդ մրցաշրջանից: Դարպասապահ Կեյլոր Նավասը շարունակում է ապաքինվել վնասվածքից, վարձավճարից վերադարձած Ֆաբիո Կուենտրաուն դեռևս չի հասցրել կազդուրվել նախորդ մրցաշրջանում ստացած վնասվածքից, իսկ Կարիմ Բենզեման վերջերս է թեթև վնասվածք ստացել: Շարունակում են վերականգնել ուժերը Պեպեն ու ԿրիՌոն: Չնայած այս ամենին, Զիդանն ունի անհրաժեշտ բոլոր փոխարինողները: Դարպասում կլինի Կասիլյան, Ռամոսի կողքին կխաղա Վարանը, փլեյմեյքերի դիրքում հանդես կգա Ասենսիոն, իսկ հարձակման գիծը կկազմի Մորատա-Բեյլ-Խամես եռյակը:

Բասկերի կազմում ևս կան խնդիրներ: Շարունակում են դեռևս նախորդ մրցաշրջանում ստացած վնասվածքներից ապաքինվել Սերխի Կանալեսն ու Իմանոլ Ագիրեչեն: Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, միջին գծի առաջատարներից մեկը` Ասյեր Իլյարամենդին, որակազրկված է: Խնդիրներ ունեն կենտրոնական պաշտպանները` Ինյիգո Մարտինեսն ու Ռաուլ Նավասը: Վերջինս բաց էր թողել նախորդ մրցաշրջանն ամբողջությամբ: Չնայած խնդիրներին, նրանք հնարավորություն կստանան պաշտպանելու ակումբի գույներն առաջիկա խաղում:

Մադրիդյան ակումբը ժամանել է Սան Սեբաստիան խնդիրներով, սակայն մրցակիցն էլ չի փայլում անթերի կազմով: Այս ամենը հաշվի առնելով՝ կանխատեսում եմ, որ «սերուցքայինները» խաղում առնվազն 2 գնդակ կխփեն:

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա, 1-ին տուր
22:15/21 օգս
«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ