«Ռեալ Սոսյեդադ» – ՊՍԺ: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպում: Սկսում ենք Սան Սեբաստիանից, որտեղ «Ռեալ Սոսյեդադն» ընդունելու է ՊՍԺ-ին:
Առաջին մրցավեճում փարիզցիները հաղթեցին 2:0 հաշվով: Նման հաշիվը շատ հարմար է պատասխան խաղից առաջ, բայց «Սոսյեդադն» այլևս այն չէ, ինչ աշնանը: Իմանոլ Ալգուասիլն ու թիմը չկարողացան դիմանալ նման խելահեղ գրաֆիկին: Բասկերը կորցրին դիրքերը ներքին առաջնությունում, Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում պարտվեցին «Մալյորկային», Լա լիգայի նախորդ տուրում էլ 3 գոլ բաց թողեցին «Սևիլիայից»:
«Ռեալ Սոսյեդադը» վատ չի խաղում, սակայն մեծ դժվարությամբ է պահեր ստեղծում: Միկել Օյարսաբալի բացակայությունը բացասաբար է անդրադառնում թիմի վրա:
Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ տանտերերը չեն լուծելու քառորդ եզրափակիչի խնդիրը: Բայց կարելի անգամ գեղեցիկ հեռանալ, այդ պատճառով էլ կարծում եմ, որ «Սոսյեդադը» վառ, ակտիվ և բաց ֆուտբոլ է խաղալու:
Առաջարկում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: