«Ռեալ Սոսյեդադ» – ՊՍԺ: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

23:59, 05 մրտ 2024
«Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել «Ռեալ Սոսյեդադ» – ՊՍԺ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

«Ռեալ Սոսյեդադի» համար շատ դժվար կլինի հետ բերել կորցրածը։ Իսպանական ակումբն առաջին խաղում պարտվել էր ՊՍԺ-ին 0։2 հաշվով։

Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունը դրական է «Ռեալ Սոսյեդադի» համար։ Թիմը կարողացել է խմբում առաջին տեղը գրավել, սակայն 1/8 եզրափակիչում հնարավոր ամենաբարդ մրցակիցն է բաժին հասել։ Առաջին խաղում կրած 0։2 հաշվով պարտությունից հետո թիմի գործերը լավ չեն ընթացել առաջնությունում և գավաթի խաղարկությունում։

Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ռեալ Սոսյեդադը» չկարողացավ դուրս գալ եզրափակիչ՝ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում պարտվելով «Մալյորկային»։ Լա լիգայում էլ թիմը 3 խաղում 2 պարտություն է կրել։ Արդյունքները չեն գոհացնում, սակայն շարք է վերադարձել թիմի լավագույն խաղոցող, ռմբարկու և ավագ Միկել Օյարսաբալը։ Նրա հետ, ինչպես նաև երկրպագուների աջակցությամբ, «Ռեալ Սոսյեադը» գոլ խփելու ավելի մեծ շանսեր կունենա։ Ինձ թվում է, որ բասկյան թիմն այս խաղում գոլ կխփի։

Հանդիպման հենց մեկնարկից դաշտի տերերն ակտիվ կլինեն հարձակման գծում։ ՊՍԺ-ն էլ Մբապեի և Դեմբելեի նման արագ խաղացողների շնորհիվ գոլ խփելու շանսեր ունի։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․75 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:59/5 մրտ
«Ռեալ Սոսյեդադ» – ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ