«Ռեալ Սոսյեդադ» – «Մոնակո»․ կանխատեսում

20:45, 30 սպտ 2021
Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» կընդունի «Մոնակոյին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

«Ռեալ Սոսյեդադն» առաջին տուրում 2։2 հաշվով ոչ ոքի խաղաց ՊՍՎ-ի հետ։ Իսպանական թիմն անպարտելի է վերջին 5 խաղում։ Այս խաղին տարբեր պատճառներով չեն մասնակցի «Ռեալ Սոսյեդադի» 11 ֆուտբոլիստներ։ Չնայած այդքան մեծ քանակի կորուստներին՝ թիմը կարողանում լավ արդյունքներ գրանցել Լա Լիգայում։

«Մոնակոն» Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում նվազագույն հաշվով հաղթել էր «Շտուրմ Գրացին»։ Նիկո Կովաչի թիմը լավ չէր մեկնարկել Ֆրանսիայի առաջնությունում, սակայն աստիճանաբար գործերը լավանում են։ Միայն Սեսկ Ֆաբրեգասն է, որ բաց կթողնի այս խաղը։ Մնացած բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են հանդիպմանը։

Կարելի է ասել, որ հավասար մակարդակ ունեցող թիմեր են։ Նույնիսկ կադրային խնդիրներով, «Ռեալ Սոսյեդադը» կարողանում է դրական արդյունքներ գրանցել։ Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․77 գործակիցը։

«Մոնակոն» կփորձի օգտվել «Ռեալ Սոսյեդադում» տիրող իրավիճակից։ Իսկ Իսպանիան ներկայացնող թիմը սեփական հարկի տակ կփորձի հնարավորինս լավ հանդես գալ և խաղալ հաղթանակի համար։

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
20:45/30 սպտ
«Ռեալ Սոսյեդադ» – «Մոնակո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ