«Ռեալ Սոսյեդադ» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 14 հնվ 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ։ Հայազգի փորձագետի կարծիքով՝ «Բարսելոնան» կհաղթի գոլառատ խաղում:

Իսպանական Պրիմերայի 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Սան Սեբաստիանում, որտեղ «Ռեալ Սոսյեդադը» կմրցի առաջնության գործող առաջատար «Բարսելոնայի» հետ:

Վիճակագրությունն անխոս բասկերի կողմն է: Էուսեբիո Սակրիստանի գլխավորած թիմը 7 տարվա ընթացքում անպարտելի է մնում սեփական հարկի տակ` 5 հաղթանակ և 2 ոչ ոքի: Սակայն անգամ վիճակագրությունը անզոր է լինում Լեո Մեսիի դեմ: Արգենտինացին ֆանտատսիկ մարզավիճակ է հավաքել ու այսօր ևս կցուցադրի այն, ինչ կարող է: Հիմնական կազմի խաղացողներից կբացակայի միայն Սամուել Ումտիտին: Պահեստային Պակո Ալկասերը ևս լազարեթում է, իսկ թիմի թանկարժեք նորեկ Ֆիլիպե Կոուտինյոն վնասվածքով ժամանել էր Կատալոնիա: Մնացյալ բոլոր առաջատարները կազմ ու պատրաստ են: Ենթադրվում է, որ այսօրվա խաղում Դեմբելեն կմնա պահետսայինների նստարանին` տեղը զիջելով Պաուլինյոյին:

«Ռեալ Սոսյեդադը» վերջին տարիների համեմատ այնքան էլ հաջող հանդես չի գալիս ներքին առաջնությունում: Եվ եթե չլինեին ուղիղ մրցակիցների միավորների կորուստները, գուցե և այս պահին «Ռեալ Սոսյեդադը» հետ մնար եվրագավաթային ուղեգրերի համար պայքար մղող թիմերից: Առաջիա խաղում պաշտպանության գիծը կլինի մերկ: Կբացակայեն Ինյիգո Մարտինեսն ու Ալբերտո Դե Լա Բելյան: Աջ պաշտպան Կառլոս Մարտինեսը թեթև վնասվածք ունի, բայց չի հասցնի վերականգնվել: Փոխարենը վերջին մեկ ու կես տարվա բացակայությունից հետո շարք է վերադառնում Ագիրեչեն:

Ենթադրում եմ, որ այսօրվա «Բարսելոնային» չի կարողանա կանգնեցնել անգամ իր լավագույն ժամանակների «Ռեալ Սոսյեդադը»: Առաջարկում եմ խաղադրույք կատարել Վալվերդեի թիմի հաղթանակի վրա՝ տոտալ 2,5-ից շատ գոլի պայմանով:

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա, 19-րդ տուր
23:45/14 հնվ
«Ռեալ Սոսյեդադ» — «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ