«Ռեալ Սոսյեդադ» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

00:00, 22 մրտ 2021
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա Լիգայի 28-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ:

«Բարսան» հիմա լավն է, ինչպես երբեք Կումանի օրոք, այն հաղթական խաղերի տպավորիչ շարք ունի և «Աթլետիկոյից» ետ է մնում ընդամենը 4 միավորով: Կատալոնացիները դուրս են մնացել Չեմպիոնների լիգայից, մնացել է ապրիլին կայանալիք Իսպանիայի գավաթի՝ Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ եզրափակիչ հանդիպումը, ինչպես նաև ներքին առաջնությունում առաջադրանքի լուծումը: Ինչպես գիտեք՝ «Բարսելոնան» նոր նախագահ ունի, Լապորտան անցավ երդմնակալությունը և Մեսսիի հասցեին շատ ջերմ խոսքեր հնչեցրեց: Մեսսին այս շաբաթ լավ խաղաց. «Բարսելոնան» հետաձգված հանդիպմանը 4:1 հաշվով հաղթեց «Ուեսկային», և արգենտինացին երկու հիանալի գոլ խփեց: Նաև աչքի ընկավ Գրիզմանը, ում համար «Ռեալ Սոսյեդադի» դեմ դիմակայությունները յուրահատուկ և սկզբունքային են:

Ինքը «Սոսյեդադը», ըստ իս, բացառապես Արքայական գավաթի եզրափակչի մասին է մտածում, որը տեղի կունենա ապրիլի 3-ին Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ. սա դեռ նախորդ մրցաշրջանի եզրափակիչն է: Ես մեկնաբանել եմ առաջնությունում բասկյան ակումբի վերջին հանդիպումն ընդդեմ «Գրանադայի». պարտվեցին 0:1 հաշվով, բացի այդ էլ կորցրին Դավիդ Սիլվային, առանց որի բարդ կլինի: «Սոսյեդադն», իմ կարծիքով, փոքր-ինչ հոգնած և ծանր տեսք ուներ: Հնարավոր է՝ հավաքականների խաղերի հետ կապված երկշաբաթյա ընդմիջումն ինչ-որ չափով օգտակար կլինի սան-սեբաստիանյան ակումբի համար:

Եթե մենք այժմ կշեռքի նժարի վրա դնենք «Բարսելոնային» և «Ռեալ Սոսյեդադին», ապա «Բարսան» այս պահին ավելի համոզիչ տեսք ունի: «Կապտանռնագույնները» շատ են ցանկանում շրջանցել Մադրիդի «Աթլետիկոյին» և նրանք դրա համար լավ ռեսուրսներ ունեն:

Թերևս կընտրեմ 1,95 գործակցով «Բարսելոնայի» մաքուր հաղթանակի տարբերակը: Այո՛, պատմականորեն «Բարսայի» համար միշտ բարդ են եղել Սան-Սեբաստիանում հանդիպումները, սակայն հավատում եմ, որ կոնկրետ հիմա «Բարսելոնան» կկարողանա հաղթել մրցակցին:

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա, 28-րդ տուր
00:00/22 մրտ
«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ