«Ռեալ Սոսյեդադ» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 14 հնվ 2018
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը հեշտությամբ չեն հանձնվի:

Տուրի գլխավոր խաղերից մեկը կկայանա Սան Սեբաստիանում, որտեղ «Ռեալ Սոսյեդադը» կընդունի «Բարսելոնային: «Բարսելոնան» ոչ մի կերպ չի կարողանում «Անոետայում» հաղթել «Ռեալ Սոսյեդադին»: Եղել է, որ կատալոնացիները 2:0 հաշվով խաղի ընթացքում հաղթել են, բայց արդյունքում հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ «Սոսյեդադի»: Բայց ահա Իսպանիայի գավաթում նախորդ տարի «Բարսելոնան» վերջապես հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»: Այն ժամանակ Նեյմարը դիպուկ իրացրեց 11 մնետրանոցը:

Նեյմարն այլևս կատալոնական ակումբում չէ, իսկ ահա «Բարսելոնան» կա և վստահորեն գլխավորում է Պրիմերան: «Բարսելոնան» շաբաթվա միջնամասում գավաթի խաղ անցկացրեց «Սելտայի դեմ, իսկ «Ռեալ Սոսյեդադն» այդ ընթացքում հանգստացել է:

Վերջին շրջանում Սակրիստանայի թիմի մոտ ամեն ինչ վատ է դասավորվում: Իսպանական մամուլը գրում է, որ այս խաղը նրա համար կարող է վերջինը լինել «Ռեալ Սոսյեդադի» ղեկին: Սա նշանակում է, որ տրամադրվածության հետ կապված խնդիրներ տանտերերը չեն ունենա:

Կարելի է 2,3 գործակցով վերցնել «X2» խաղադրույքը, բայց ես կվերցնեմ «Ռեալ Սոսյեդադի» (+1,5) ֆորան, որի գործակիցը 1,70 է: Նույնպես վատ չէ: «Պլյուս 1» ֆորան 2,15 գործակիցն է ստացել: Կարող եք նաև 1,59 գործակցով վերցնել գոլերի փոխանակությունը: Ընտրեք ինքներդ: Հիմնական խաղադրույքս «Ֆորա 1 (+1,5)»:

Օրդինար: Պարտված
Լա Լիգա, 19-րդ տուր
23:45/14 հնվ
«Ռեալ Սոսյեդադ» — «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ