«Ռեալ Սոսյեդադ» – «Բարսելոնա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:59, 21 օգս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ռեալ Սոսյեդադ» – «Բարսելոնա» Իսպանիայի առաջնության 2-ին տուրի հանդիպման վերաբերյալ։

Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրի ծրագիրն ավարտվելու է «Անոետայում»։ «Ռեալ Սոսյեդադի» մրցակիցը կլինի կատալոնական «Բարսելոնան»։ Խաղային օրվա կենտրոնական հանդիպումներից մեկը, որում գրեթե բոլոր փորձագետները հաղթողի ֆավորիտ են համարում «Բլաուգրանային»։ Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ռեալ Սոսյեդադը» երկու ընկերական խաղում պարտվել է բասկյան այլ թիմերին՝ «Էյբարին» և «Աթլետիկին»: Բայց Լա լիգայի մեկնարկային տուրում «Արքայական Կապույտները» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեցին «Կադիսին», միակ և որոշիչ գոլը 24-րդ րոպեին խփեց Տակեֆուսո Կուբոն Մերինոյի փոխանցումից։ «Ռեալ Սոսյեդադը» գերազանցեց «Կադիսին» բոլոր ցուցանիշներով։

Իսկ «Բարսելոնան» Լա լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում հիասթափեցրեց։ Ընդ որում՝ եթե ոչ թե խաղի որակով, այլ արդյունքով։ Ընդամենը 0։0 «Ռայո Վալեկանոյի» հետ տնային խաղում։ Իհարկե՝ այն չէ, ինչ սպասվում էր կատալոնական գրանդից։ Առջևի գծում խաղում էին բոլորը՝ Լևանդովսկին, Օբամեյանգը, Ֆատին ու Դեմբելեն, սակայն համեստագույն «Ռայոյի» դարպասն այդպես էլ մնաց «չոր»։ Պատմականորեն «Բարսելոնայի» համար «Ռեալ Սոսյեդադը» հեռու է ամենահարմար մրցակիցը լինելուց, սակայն վերջերս բասկերը հազվադեպ են միավորներ խլում կատալոնացիներից:

Ես կասկածում եմ, որ «Ռեալ Սոսյեդադը» դաշտից կհեռանա առանց խփած գոլի, ինչը նշանակում է, որ կատալոնացիները նվազագույնը երկու անգամ պետք է գոլ խփեն հաղթանակի համար։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
23:59/21 օգս
«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ