«Ռեալ Սոսյեդադ» – «Աթլետիկո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:55, 22 մյս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ռեալ Սոսյեդադ» – «Աթլետիկո Մադրիդ» Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Մայիսի սկզբին, հատկապես «Լևանտեից» կրած 1։2 հաշվով պարտությունից հետո, թվում էր, թե «Ռեալ Սոսյեդադը» դուրս կմնա Եվրոպայի լիգայի գոտուց: Սակայն բասկերը կարողացան հավաքվել՝ սկզբում 3։0 հաշվով հաղթելով «Կադիսին», իսկ հետո իրենց հիմնական մրցակից «Վիլյառեալին»։ Ընդ որում, այդ խաղում առաջինը հաջողության էր հասել «Վիլյառեալը», սակայն դա ոչ մի կերպ չի անհանգստացրել հպարտ բասկերին։ Լա լիգայի վերջին տուրից առաջ «Ռեալ Սոսյեդադը» 6-րդ տեղում է և ներքև էլ չի իջնի։ Եթե ​​նույնիսկ բասկերը միավորներով հասնեն «Բետիսին», ապա հնարավոր չի լինի շրջանցել Սևիլիայի թիմին՝ անձնական խաղերի վատ վիճակագրության պատճառով: «Ռեալ Սոսյեդադի» տնային վիճակագրությունը դիվիզիոնում վեցերորդն է՝ +10=5-3, 15:7 գոլերի տարբերություն։

Բիլբաոյում կրած պարտությունից հետո «Աթլետիկոն» երեք հանդիպում անցկացրեց Լա լիգայում՝ 1:0 հաշվով տնային հաղթանակ Մադրիդի «Ռեալի», 2:0 հաշվով արտագնա հաղթանակ «Էլչեի» նկատմամբ և ոչ ոքի՝ 1:1 «Սևիլիայի» հետ։ «Աթլետիկոյի» մասնակցությամբ այս շրջանի բոլոր հանդիպումները ծայրաստիճան լարված են ստացվել։ Ի տարբերություն բասկերի, «Աթլետիկոն» դեռ կարող է կորցնել երրորդ տեղը, բայց Մադրիդը ներկայացնող թիմը հաստատ 4-րդ տեղից չի իջնի և միանշանակ կներկայացնի Իսպանիան Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանում։ «Աթլետիկոյի» արտագնա վիճակագրությունն առաջնությունում 5-րդն է։

Տնային «Ռեալ Սոսյեդադը» ցածր արդյունավետություն ունեցող թիմ է. 18 խաղում Սան Սեբաստիանի մարզադաշտում խփվել է ընդամենը 22 գոլ, այսինքն՝ 1,22 գոլ մեկ խաղում։ Քանի մոտենում էր մրցաշրջանի ավարտը «Աթլետիկոն» նույնպես իջեցրեց արդյունավետությունը։ Այնպես որ, առաջիկա խաղից շատ գոլեր չեմ սպասում։ Ինչ վերաբերում է արդյունքին, ենթադրում եմ, որ հաջողությունը կուղեկցի տանտերերին, բասկերը տանը հազվադեպ են պարտվում, գումարած՝ նրանք այս մրցաշրջանում «Աթլետիկոյի» նկատմամբ տնային հաղթանակի փորձ ունեն։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Լա Լիգա
23:55/22 մյս
«Ռեալ Սոսյեդադ» – «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ