«Ռեալ Սոսիեդադ» — «Աթլետիկ»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

17:00, 09 փտր 2020
«Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի եւ Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Ռեալ Սոսիեդադ» — «Աթլետիկ» հանդիպման վերաբերյալ:

Բասկյան դերբի։ Երկու թիմերն էլ ուրախացրել են իրենց երկրպագուներին՝ շաբաթվա ընթացքում հաջող խաղալով Իսպանիայի գավաթում։ Երկու թիմերն էլ խաղալու են կիսաեզրափակչում։ Թե՛ «Աթլետիկը», թե՛ «Սոսիեդադը» գերազանց շանսեր ունեն խաղալու գավաթի եզրափակչում Սևիլիայում։

Ինձ թվում է՝ «Ռեալ Սոսիեդադը» շատ ուժ ու էմոցիա է թողել «Սանտիագո Բեռնաբեուում»։ Մեծ դժվարությամբ նրանք կարողացան հաղթահարել Մադրիդի «Ռեալի» արգելքը։ 4-1 հաշվով հաղթելիս լինելով՝ «Սոսիեդադը» կարող էր անգամ չհաղթել։ Վերջում նրանք ստիպված եղան հետ մղվել, բայց Իմանոլ Ալգուասիլի թիմը իր խնդիրը կարողացավ լուծել։ Բայց կրկնվում եմ, էմոցիաներ շատ են գնացել այդ օրը։ Իսկ խաղը հինգշաբթի էր։ Եվ այստեղ պետք է երրորդ օրը դերբի խաղ ես, այն էլ խաղը ցերեկով է։ Ուժերը կարող են չհերիքել «Սոսիեդադին»։

Նույնը վերաբերում է նաև «Աթլետիկին»։ Նրանք նույնպես վերջին մեկ ամսվա ընթացքում շաբաթը երկու հանդիպում են անցկացնում։ Ու չես կարող ասել, որ Գաիսկա Գարիտանոն շատ մեծ կազմ ունի։

Բասկյան դերբիում վաղուց ոչ ոքիներ չեն եղել։ Վերջին ութ խաղերից ընդամենը մեկում է գրանցվել ոչ-ոքի։ Եվ հիմա հավանական է, որ երբ «Ռեալ Սոսիեդադը» մեծ ուժեր է թողել «Ռեալի» դեմ խաղում, իսկ «Աթլետիկը»՝ «Բարսելոնայի», գրանցվի ոչ-ոքի։

Օրդինար: Չխաղարկված
Իսպանիայի առաջնություն 2019/2020․ 23-րդ տուր
17:00/9 փտր
«Ռեալ Սոսիեդադ» - «Աթլետիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ