«Ռեալ» – «Շախտյոր»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 05 հկտ 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Ռեալ» – «Շախտյոր» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

«Շախտյորն» Ուկրաինայի առաջնության առաջատարն է: Անցած 5 տուրում թիմն ընդամենը 1 պարտություն է կրել, իսկ նախորդ խաղում վստահ հաղթանակ տարավ «Մետալիստի» նկատմամբ: Բայց կարևոր է հասկանալ, թե ինչպես է ուկրաինական գրանդը խաղում Չեմպիոնների լիգայում: Խմբային փուլի առաջին տուրում «Շախտյորը» 4:1 հաղթեց «Լայպցիգին», այնուհետև եղավ ծանր հանդիպում «Սելթիկի» հետ: Սակայն այդ մրցավեճում հաջողվեց փոխել խաղի ընթացքը և հասնել ոչ-ոքի արդյունքի:

Չեմպիոնների լիգայում «Շախտյորը» յուրահատուկ ձևով է տրամադրվում: Այս կոլեկտիվը գրագետ է վերադասավորում ուժերը, այնպես որ, «Ռեալի» համար հեշտ չի լինելու:

Մադրիդցիները թերագնահատեցին «Օսասունային»: Բենզեման վերադարձից հետո չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոցն ու «Արքայական ակումբը» կորցրեց առաջատարի դիրքը:

Չեմպիոնների լիգայում Անչելոտիի թիմի գործերն ավելի լավ են ընթանում: «Ռեալը» «Լայպցիգին» հաղթեց հանդիպման վերջին րոպեներին: «Սելթիկի» նկատմամբ հաղթանակն էլ հեշտ չստացվեց: Պետք է նշել, որ իսպանական գրանդը հազվադեպ է խոշոր հաշվով հաղթում: Չեմ կարծում, թե «Շախտյորը» խոշոր հաշվով կպարտվի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում: Եթե հյուրերն ամուր փակեն թիկունքը, ապա Վինիսիուսն ու ընկերները շատ կտանջվեն:

Այս մրցավեճի համար ընտրում եմ «Շախտյորի» (+2,5) ֆորա խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպինոնների լիգա
23:00/5 հկտ
«Ռեալ» – «Շախտյոր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ