«Ռեալ» – «Սևիլիա»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:55, 28 նյմ 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Ռեալ» – «Սևիլիա» Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իսպանիայի առաջնության ևս մեկ հիանալի դիմակայության մասին ենք խոսելու։ Առաջատարներ «Ռեալն» ու «Սևիլիան» մրցելու են իրար հետ։

«Սևիլիան» ամենաքիչն է բաց թողնում առաջնությունում։ Յուլեն Լոպետեգիի թիմը շատ ձանձրալի ու պրագմատիկ ֆուտբոլ է ցուցադրում ընթացիկ մրցաշրջանում։ Անդալուսցիները հաճախ նվազագույն ջանքեր գործադրելով են հասնում ցանկալի արդյունքի, և պատահական չէ, որ Չեմպիոնների լիգայում վաղուց հաղթանակ չեն տարել։

«Ռեալն» այժմ լավ ընթացքի մեջ է։ «Արքայական ակումբը» խոշոր հաշվով հաղթեց «Շերիֆին»։ Չմոռանանք, որ մադրիդցիները սովորաբար արդյունավետ են խաղում «Սևիլիայի» հետ տնային մրցավեճերում։ Նախորդ մրցաշրջանում գրանցվեց 2։2 հաշիվը, այդ դիմակայությունում բավականին շատ էին վիճելի դրվագները։ Իսկ հանդիպման վերջում էլ մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Ռեալի» դարպասին։

Հաշվի առնելով այն, թե ինչպես են խաղում թիմերն ընթացիկ մրցաշրջանում՝ ենթադրում եմ, որ հյուրերը «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում չեն փոխի իրենց խաղաոճը, իսկ այդ դեպքում հանդիպումը գոլառատ չի ստացվի։

Իմ համոզմամբ՝ կարելի է շեշտը դնել խաղի գոլերի տոտալը 2.5-ից քիչ խաղադրույքի վրա։ Սա ռիսկային տարբերակ է, բայց դժվար թե այս խաղում շատ գոլեր տեսնենք։

Օրդինար: Պարտված
Լա լիգա
23:55/28 նյմ
«Ռեալ» - «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ