«Ռեալ» – «Սելտա»․ Մադրիդցիները վերադարձը «Սանտիագո Բեռնաբեու» կնշեն հաղթանակով

23:00, 12 սպտ 2021
Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կընդունի «Սելտային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ մադրիդյան ակումբը կհաղթի գոլառատ խաղում։

«Ռեալը» վերադառնում է «Սանտիագո Բեռնաբեու»։ Շուրջ մեկ տարուց ավելի ստադիոնը վերանորոգման փուլում էր և հիմա մադրիդցիներն առաջին հանդիպումը կանցկացնեն տնային ստադիոնում, որտեղ 23 հազար երկրպագու կհետևի հանդիպմանը։ Անկասկած, սա լրացուցիչ շարժառիթ կլինի «Ռեալի» համար։

Կառլո Անչելոտիի թիմը ֆավորիտ է այս խաղում և կարծում եմ՝ առանց դժվարության հաղթանակ կտանի։ «Սելտան», ինչպես միշտ, աղյուսակի ստորին հատվածում է։ Թիմը շատ անկայուն է։ Դեռևս ոչ մի հաղթանակ չի տարել։

Այո, «Սելտան» կարող է օգտվել «Ռեալի» պաշտպանությունում տիրող քաոսից, սակայն նույնիսկ այդ խնդիրները հաշվի առնելով՝ չեմ կարծում, որ դաշտի տերերը չկարողանան հաղթել։

«Ռեալից» այս խաղին չի մասնակցի Թոնի Կրոսը, որը վնասվածք ունի։ Բենզեման և Ազարը մասնակցել են հավաքականների խաղերին, բայց պատրաստ կլինեն այս հանդիպմանը։

Սպասում եմ գոլառատ խաղ, որտեղ կհաղթեն դաշտի տերերը։ Ընտրում եմ «Ռեալի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․81 գործակիցը։

Նույնիսկ «Սելտայի» գոլ խփելու դեպքում, «Արքայական» ակումբն ունի բավարար ռեսուրսներ հաղթանակի հասնելու համար։ «Սելտան» էլ, ինչպես նշեցի, չի փայլում պաշտպանությունում լավ խաղով։

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
23:00/12 սպտ
«Ռեալ» – «Սելտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ