«Ռեալ» – «Ռայո Վալյեկանո»․ Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

23:55, 06 նյմ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել «Ռեալ» – «Ռայո Վալյեկանո» Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Կարլո Անչելոտիի թիմը նախորդ խաղն այնքան էլ լավ չանցկացրեց և ընդամենը 2։1 հաշվով հաղթեց «Շախտյորին»։ Եթե առաջին 30 րոպեն «Ռեալը» հզոր անցկացրեց, ապա դրանից հետո նախաձեռնությունը տվեց մրցակցին և վատ գործեց։ Այնուամենայնիվ, Քարիմ Բենզեման հաղթանակ կորզեց իր թիմի համար։

Բենզեման Իսպանիայի առաջնությունում լավագույնն է և՛ ռմբարկուների ցուցակում, և՛ գոլային փոխանցումներով։ Ընդ որում, նրան հետապնդում է հենց Վինիսիուս Ժունիորը։ Ստացվում է, որ «Ռեալի» հզոր հարձակողական բռունցքը լուրջ սպառնալիք է ցանկացած մրցակցի համար։

Կարծում եմ, որ «Ռայո Վալյեկանոյի» հետ մրցավեճում «Արքայական ակումբն» ավելի հավաքված կգործի։ «Ռայոն» 6-րդն է Լա լիգայում, իսկ կոլումբացի ռմբարկու Ռադամել Ֆալկաոն փայլուն մարզավիճակում է։ Նա յուրաքանչյուր 81 րոպեն մեկ դառնում է գոլի հեղինակ և այդ ցուցանիշով առաջատար է Պրիմերայում։ «Ռայոն» հարձակողական ֆուտբոլ դավանող թիմ է։ Հյուրերը և՛ խփում են, և՛ բաց թողնում։

Նման իրավիճակում մեծ է հավանականությունը, որ այս դիմակայությունում շատ գոլեր կտեսնենք։ Կարևորն այն է, որ «Ռեալը» մոտիվացված է գործելու՝ հատկապես, որ այս տուրից հետո լինելու է միջազգային դադար։

Այս ամենը հաշվի առնելով՝ ընտրում եմ «Ռեալը» կհաղթի և խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
23:55/6 նյմ
«Ռեալ» - «Ռայո Վալյեկանո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ