«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել «Ռեալ» – ՊՍԺ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ:
Խոսենք «Ռեալ» — ՊՍԺ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան դիմակայության մասին: Ինձ և շատերի համար իսկական անակնկալ էր այն, որ առաջին մրցավեճում «Արքայական ակումբն» այդքան անօգնական տեսք ուներ: Փարիզն այդ խաղում, իսկապես արժանի էր հաղթանակի:
Այնուամենայնիվ, նվազագույն հաշվով պարտությունը «Ռեալին» որոշակի հնարավորություն տալիս է պայքարելու քառորդ եզրափակիչի ուղեգրի համար: Իսպանական մամուլը գրում է, որ Կառլո Անչելոտին միտումնավոր խաղային տոնուսի մեջ է պահել իր ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք առավելագույնս պատրաստ լինեն ՊՍԺ-ի դեմ մրցավեճին:
Փարիզում կայացած հանդիպման ժամանակ պարզ երևաց, որ «Ռեալը» ֆիզիկապես լավ վիճակում չէր: Իսկ այժմ ամեն ինչ խոսում է այն մասին, որ պատասխան դիմակայությունում թիմն առաջին հերթին հենց ֆիզիկապես է պատրաստ լինելու: Տակտիկական առումով Անչելոտին շտկումներ կկատարի: Ես նույնիսկ խաղադրույք կկատարեի մադրիդյան գրանդի օգտին, եթե, իհարկե, կազմում կադրային խնդիրներ չլինեին: Տոնի Կրոսը վնասվածք ունի, Կազեմիրոն և Մենդին որակազրկված են, սա լուրջ խնդիր է:
Առանց այս կորուստների վստահ կհավատայի Մադրիդի հաղթանակին, բայց այս անգամ ռիսկի կգնամ և կընտրեմ «Ռեալի» կհաղթի 1 գոլի տարբերությամբ խաղադրույքը:
Եթե տանտերերը գոլ խփեն, ապա դժվար թե կողմերը ռիսկի գնան և մերկացնեն թիկունքը: Ամեն դեպքում, ընտրությունը ձերն է: