«Ռեալ» – «Օսասունա»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:30, 27 հկտ 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է կատարել «Ռեալ» – «Օսասունա» Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ֆուտբոլը ոչ մի րոպե հանգիստ չի տալիս երկրպագուներին։ Իսպանիայի առաջնությունում միջանկյալ շաբաթ է։ «Ռեալն» «Էլ կլասիկոյում» հաղթելուց հետո սեփական դաշտում խաղալու է «Օսասունայի» հետ։

«Օսասունան» ուրախ ֆուտբոլ է ցուցադրում ընթացիկ մրցաշրջանում։ Թիմը մրցաշարային աղյուսակում 6-րդն է։ Ո՞վ կարող էր մտածել, որ պամպլոնացիները 10 տուրից հետո նման բարձր դիրք կզբաղեցնեն։

Թիմը շատ լավ վիճակում է, համարձակ է գործում և գրեթե միշտ անհարմարություններ է պատճառում մրցակիցներին։ Սակայն այժմ մրցակիցը «Ռեալն» է։

Մադրիդցիները շատ էներգիա և էմոցիա ծախսեցին «Էլ կլասիկոյում»։ Ենթադրում եմ, որ հենց այդ ամենը կարող է պակասել այս խաղում։ Չնայած՝ պետք չէ մոռանալ, որ «Օսասունան» «Ռեալի» հետ վերջին 5 արտագնա խաղերից 4-ում գոլ չի խփել։ Բայց մյուս կողմից, հյուրերը միայն մեկնարկային 2 տուրերում են դաշտից հեռացել առանց գոլի, մնացած բոլոր դեպքերում աչքի են ընկել։

Չեմ բացառում, որ «Օսասունան» կձգտի ընդհատել մադրիդցիների հետ տխուր խաղերի շարքը։ Այնպես որ, հավանական եմ համարում 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը։

Օրդինար: Պարտված
Լա լիգա
23:30/27 հկտ
«Ռեալ» – «Օսասունա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ