«Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

04:30, 27 հլս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» ընկերական հանդիպման վերաբերյալ։

«Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ խաղի հաշիվը կարող է զարմացնել, քանի որ թիմը 1։3 հաշվով պարտվել է «Ռեքսհեմին»։ Բայց մանչեսթերյան թիմի կազմում այդ խաղին հիմնական կազմի գրեթե ոչ մի ֆուտբոլիստ չի մասնակցել։ Բոլորը պատրաստվել են «Ռեալի» հետ հանդիպմանը։

Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը նախամրցաշրջանային փուլի ժամանակ 3 խաղ է անցկացրել, 3-ում էլ հաղթել է, 3-ում էլ գոլ բաց չի թողել։ Հատկանշական է, որ բոլոր 3 խաղերն էլ գոլառատ չեն եղել։ Թիմը նախ՝ 2։0 հաշվով առավելության է հասել «Լիդսի», իսկ հետո՝ 1։0 հաշվով «Լիոնի» նկատմամբ։ Երրորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» վստահ հաղթել է «Արսենալին»՝ 2։0 հաշվով։

«Ռեալը» նախամրցաշրջանային փուլի առաջին ընկերական խաղում 3։2 հաշվով հաղթել էր «Միլանին»։ Մադրիդյան թիմն առաջին կեսից հետո պարտվում էր 0։2 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում կարողացավ 3 գոլ խփել։ «Ռեալից» աչքի ընկան Վինիսիուսն ու Վալդերդեն։ Ուրուգվայցի կիսապաշտպանը դարձավ դուբլի հեղինակ։

Ճիշտ է, «Ռեալը» հարձակման գծում կադրային խնդիրներ ունի։ Բենզեմային և Ասենսիոյին միայն Խոսելուով փոխարինելը համարժեք տարբերակ չէ, սակայն լավ մարզավիճակում են կիսապաշտպանները։ Ջուդ Բելինգհեմն աստիճանաբար կցուցադրի իր որակները, իսկ Վինիսիուսն ավելի շատ ազատություն կստանա։

Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» «չոր» խաղերի շարքը կարող է ընդհատել հենց «Ռեալը»։ Իմ կանխատեսումն է 2 թիմերը գոլ կխփեն և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․70 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ընկերական խաղ
04:30/27 հլս
«Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ