«Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 09 ապր 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Շատերը կցանկանային այս թիմերին տեսնել եզրափակիչում։ Նախորդ 2 մրցաշրջաններում թիմերից յուրաքանչյուրը դրական և բացասական հիշողություններ ունի։ Բոլորս էլ հիշում ենք Ռոդրիգոյի դուբլը հանդիպման վերջնամասում։ 2022 թվականին հենց «Ռեալը» դարձավ գավաթակիր։ Նախորդ մրցաշրջանում էլ «Մանչեսթեր Սիթին» կիսաեզրափակիչի պատասխան խաղում 4։0 հաշվով ջախջախեց մադրիդյան թիմին։

2 թիմերն էլ հիմա լավ մարզավիճակում են․ վերջին 5 խաղերում թիմերն անպարտելի են, տարել են 3-ական հաղթանակ և 2-ական խաղ ավարտել ոչ-ոքի։ «Ռեալը» գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ում շարունակում է հետապնդել «Լիվերպուլին» և «Արսենալին»։

Կադրային առումով նոր կորուստներ չկան։ «Ռեալից» խաղը բաց կթողնեն Կուրտուան և Ալաբան, իսկ «Մանչեսթեր Սիթիից» հանդիպմանը չեն մասնակցի Ակեն և Ուոքերը։

Հաշվի առնելով, որ առաջին խաղը կայանալու է Մադրիդում, կարծում եմ, որ տանտերերը չեն պարտվի։ Մադրիդում կայացած նախորդ 2 խաղերում «Ռեալը» չի պարտվել, իսկ հանդիպումներում 4-ից ավելի գոլ չի գրանցվել։

Իմ կանխատեսումն է «Ռեալը» չի պարտվի (1X) և խաղի գոլերի տոտալը 4․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․74 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/9 ապր
«Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ