«Ռեալ» – «Մալյորկա»․ Թիմերը կփոխանակվեն գոլերով

00:00, 23 սպտ 2021
Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ռեալը» կընդունի «Մալյորկային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Մադրիդի «Ռեալը» դժվարությամբ հաղթեց «Վալենսիային» նախորդ տուրում։ Սակայն, մադրիդյան ակումբը կամային բարձր որակներ դրսևորեց և խաղի վերջնամասում կարողացավ հաղթանակ կորզել՝ 75-րդ րոպեի դրությամբ պարտվելով 0։1 հաշվով։

«Ռեալի» հարձակման գիծն իսկապես փայլում է, ինչը չի կարելի ասել պաշտպանության մասին։ Առաջնության 5 խաղից 4-ում թիմը չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը։ Կարծում եմ՝ չի հաջողվի նաև այս խաղում։

«Մալյորկան» 5 խաղից հետո վաստակել է 8 միավոր և 10-րդ տեղում է։ Հաշվի առնելով, որ դաշտի տերերն ինքնամոռաց գրոհելու են, հյուրերը հակագրոհելու լավ հնարավորություններ կարող են ունենալ։

Իհարկե, «Ռեալը» ֆավորիտ է և մեծ հավանականությամբ հաղթանակի կհասնի, սակայն կընտրեմ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․13 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
00:00/23 սպտ
«Ռեալ» – «Մալյորկա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ