«Ռեալ» – «Մալյորկա»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

00:00, 23 սպտ 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Ռեալ» – «Մալյորկա» Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Իսպանիայում միջանկյալ տուր է։ Մադրիդի «Ռեալը» նախորդ տուրում կրկին հանդիպման վերջում կարողացավ հաղթանակ կորզել Վալենսիայում։ Չնայած՝ «Վալենսիան» խաղով արժանի չէր պարտության։

Այժմ տնային մրցավեճ «Մալյորկայի» հետ։ Հանդիպումը կայանալու է «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում։ Կարծում եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ «Սելտայի» հետ խաղում, դժվար թե կրկնվի։ «Մալյորկան» վերջին հանդիպումներում գոլ չի խփում։ Թիմը գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ, իսկ դրանից առաջ 0։2 պարտվեց «Աթլետիկին»։

Եթե «Ռեալը» կոկիկ գործի պաշտպանությունում, իսկ այն, որքան էլ որ նոր է, պետք է սովորի «չոր» խաղալ, ապա կհաղթի։ «Արքայական ակումբը» պարտավոր է հարվածային գործել առջևի գծում և նվազագույնի հասցնել իր դարպասի մոտ վտանգավոր պահերը։ Կուրտուան մեծ ձգտումով է գործում, սակայն ավելի լավ կլինի նրան չծանրաբեռնել, այն էլ՝ տնային խաղում։

«Ռեալը» պետք է իրացնի իր առավելությունը, բարձր կարգը և գոլ բաց չթողնի։ Մադրիդցիների «չոր» հաղթանակը շատ հավանական տարբերակ է։

Օրդինար: Պարտված
Լա լիգա
00:00/23 սպտ
«Ռեալ» – «Մալյորկա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ