«Ռեալ Մադրիդ» — «Խետաֆե». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:00, 05 դկտ 2015

«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Իսպանիայի ու Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան Կոնստանտին Գենիչն կանխատեսել է իսպանական Պրիմերայի 14-րդ տուրի «Ռեալ Մադրիդ»-«Խետաֆե» խաղի արդյունքը: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը խաղի երկու խաղակեսերում էլ կհաղթեն:

«Ռեալը» խաղում է տանը եւ միանշանակ ֆավորիտ է: Բենիտեսին վերջերս քննադատում էին նրա ընկերները: Կարդացել եմ մարզիչ Վիդալի կարծիքը: Նա ասել էր, որ Բենիտեսը չպետք է մարզի «Ռեալը» այնպես, ինչպես կմարզեր «Խետաֆեն»: «Ռեալը» չի կարող խաղալ՝ հիմնվելով պաշտպանության վրա: «Արքայական» ակումբի հաղթաթուղթը հարձակման գիծն է: Տանը «Խետաֆեի» պես թիմի դեմ խաղում, մադրիդյան փոքր դերբիում «Ռեալը» պետք է վերջապես դրսեւորի իրեն: Նամանավանդ Արքայական գավաթից հեռացվելուց հետո: Իմ կարծիքով, դա հավելյալ մոտիվացիա է: Խաղադրույք եմ կատարում` «Ռեալը» երկու խաղակեսերում էլ կհաղթի»-ի վրա: Գործակիցն այնքան էլ «յուղոտ» չէ, բայց սա «Ռեալն» է: Կարելի էր նաեւ ընտրել «Ռեալի» գոլերի անհատական տոտալ ավել 3,5-ից, բայց Բենիտեսի գործոնն ինձ կանգնեցնում է: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ «Ռեալը» կխփի երկու խաղակեսերում էլ:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, Պրիմերա, 14-րդ տուր
19:00/5 դկտ
«Ռեալ Մադրիդ» - «Խետաֆե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 9 մարդ
Կհաղթի՛ 78%
Չի՛ հաղթի 22%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ