«Ռեալ Մադրիդ» — «Վալենսիա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

18:15, 29 ապր 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Պրիմերայի 35-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Վալենսիա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ «Ռեալը» երեքից ավելի գոլ չի խփի: 

«Ռեալը» երկրորդ կազմով խաղաց «Դեպորտիվոյի» հետ և ջախջախիչ հաղթանակ տարավ: Նայեցի, թե ինչպես մադրիդյան ակումբը խփեց գոլերը, «Դեպորտիվոն» արտասովոր դիմադրություն ցույց չէր տալիս: Այդքան էլ հասկանալի չէ, թե ինչ է պատահել Պեպե Մելի թիմին: «Արքայական» ակումբը 6 գոլ խփեց, բայց կարող էր բոլոր 15 պահերն էլ իրացնել: «Վալենսիան» պետք է այս ամենը հաշվի առնի: «Չղջիկները» վերջին տուրում 3 գոլ են բաց թողել «Սոսյեդադից», բայց դրանք ուղղակի ծիծաղելի էին, հատկապես առաջին երկուսը՝ Դիեգո Ալվեսի ոտքերի արանքով, իսկ 11-մետրանոցը՝ Սիկեյրայի անփութության պատճառով էր:

Հիշում եմ այն մրցաշրջանը, երբ «Վալենսիան» վերջին տուրերում կարևոր միավորներ խլեց «Ռեալից»: Այնժամ թիմերը 2:2 խաղացին: Այդ միավորները մրցաշրջանի ավարտին չբավականացրեցին «Ռեալին»: Եվ հիմա «Վալենսիան» լավ տրամադրվածություն կունենա: Հասկանալի է, որ «Ռեալը» կցանկանա վրեժխնդիր լինել առաջին շրջանում 1:2 հաշվով պարտության համար, երբ «սերուցքայիններն» առաջին 10 րոպեի ընթացքում 2 գոլ բաց թողեցին:

Այստեղ կդիտարկեի «երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակը, բայց այն շատ ցածր գործակից ունի: Անգամ «երկու թիմերն էլ գոլ կխփեն և կհաղթի «Ռեալը»» խաղադրույքն այդքան էլ գրավիչ չէ: Ընտրում եմ ««Ռեալ»-ի անհատական գոլերը տոտալ 3,5-ից քիչ» տարբերակը: Գործակիցը՝ 1,94: Հավատում եմ, որ «Վալենսիան» կարող է հուսալի խաղալ պաշտպանությունում: Դե իսկ Դիեգո Ալվեսը կարող է իր բարձրության վրա լինել:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 35-րդ տուր
18:15/29 ապր
«Ռեալ Մադրիդ» - «Վալենսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ