«Ռեալ Մադրիդ» — «Սպորտինգ» Խիխոն. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:15, 26 նյմ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք իսպանական Պրիմերայի 13-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Սպորտինգ» Խիխոն հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում «սերուցքայինները» ամեն ինչ կվճռեն դեռ առաջին խաղակեսում: 

«Ռեալն» ընդունում է Խիխոնի «Սպորտինգին»: Մադրիդցիներն այժմ լավ տոնուսի մեջ են, լավ մարզավիճակում: Նրանք խոշոր հաղթանակ տարան դերբիում, Լիսաբոնում առավելության հասան «Սպորտինգի» նկատմամբ՝ պահպանելով խմբում առաջին տեղի շանսերը: Ճիշտ է՝ խուսափել կորուստներից չստացվեց: Ծանր վնասվածք ստացավ Գարեթ Բեյլը, և նա ստիպված կլինի բաց թողնել նույնիսկ Կլասիկոն:

«Ռեալը» իրավունք չունի միավորներ կորցնել այնպիսի մրցակցի հետ, ինչպիսին «Սպորտինգն» է՝ ընդ որում խաղալով տանը: Խիխոնյան ակումբն ընթանում է վտանգավոր գոտում: Կփորձեի խաղալ այն տարբերակի վրա, ինչ նախորդ անգամ, երբ «Ռեալը» տանը խաղաց «Լեգանեսի» հետ: «Սպորտինգը» վաղուց չի հաղթել, շատ է բաց թողնում: Չեմ կարծում, որ հյուրերին կհաջողվի ինչ-որ բան հակադրել մադրիդցիներին:

Առաջարկում եմ «Ռեալի» առաջին խաղակեսում (-1,5) ֆորայով հաղթանակ» տարբերակը: Գործակիցը երկուսից մի փոքր բարձր է՝ 2,03:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 13-րդ տուր
19:15/26 նյմ
«Ռեալ Մադրիդ» - «Սպորտինգ» Խիխոն
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ