«Ռեալ Մադրիդ» — «Սպորտինգ Խիխոն». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը
Զինեդին Զիդանի թիմը պետք է հեշտությամբ հաղթի: Թեւ «Սպորտինգը» առաջնության առաջին տւորում կարողացավ «Ռեալի» հետ գոլազուրկ ոչ-ոքի խաղալ, հիմա Խիխոնից թիմը անդունդի եզրին է: Ետնապահները առաջին շրջանը 19-րդ տեղում են ավարտել և խփած գնդակների թվով մրցաշարի չորս վատագույն թիմերի թվում են, իսկ վերջին չորս խաղերում «Սպորտինգը» չորս անգամ պարտվել է: Լավագույն դիրքորոշումը չէ «Ռեալին» հյուրընկալվելը, որը մինչ հանդիպումը մեկ շաբաթ ուներ հանգստանալու և օպտիմալ կազմ ունենալու, բացառությամբ Սերխիո Ռամոսի փոքր վնասվածքը: Մադրիդյան ֆուտբոլիստները նախկինի պես ձգտում ենիրենց ցույց տալ նոր գլխավոր մարզչի առջեւ, և Քրիշտիանու Ռոնալդուն անպայման պետք է գոլ խփի, որի բախտը չէր բերել «Դեպորտիվոյի» հետ խաղում. 10 հարված դարպասին և ոչ մեկը արդյունավետ չէր:
Նախորդ խաղից թվաց, որ Զիդանը սրություն է հաղորդել եզրերին. այդ դիրքի ֆուտբոլիստները ավելի ակտիվ էին, իսկ Կրոսը մի փոքր ետ էր քաշվել և դադարել մեծ ճնշում գործադրել՝ իրենց ետեում թողնելով ազատ դիրքեր: Կրոսը ավելի խորը խաղը սանձազերծեց մնացած ֆուտբոլիստների ձեռքերը, բայց ВВС հարձակվողական եռյակը լավ էր տեղափոխվում և դրանով շփոթության մեջ գցում մրցակիցներին: Կարծում եմ՝ «Ռեալը» այս անգամ եւս կուրախացնի իր երկրպագուներին բովանդակալից խաղով, իսկ ահա «Սպորտինգի» վատ վիճակը կնպաստի մեծ թվով գոլերին:
Միակ բանը, ինչը մտահոգում է այս և հաջորդ խաղերում «Ռեալի» մեծ թվով գոլերի վրա խաղադրույք կատարել, դա տեղեկատվությունն է, որ Զիդանը մարզումներին որոշել է կենտրոնանալ թիմի ֆիզիկական բազան ընդլայնելու վրա, օգտվելով հունվար ամսի «արքայական» ակումբի թեթեւ խաղային գրաֆիկից: Հնարավոր է, որ սա առաջիկայում վատ անդրադառնա ֆուտբոլիստների թարմության վրա: Սակայն Զիդանը, ի տարբերություն Բենիտեսի, գիտի, ինչ բան է փոխարինումը, և հնարավորութուն կունենա թարմ ֆուտբոլիստներին խաղադաշտ մտցնելով կենդանացնել խաղը. «Ռեալի» պահեստային նստարանը բավականին ուժեղ է: Այնպես որ, հաշվի առնելով «Սպորտինգի» ներկայիս վիճակը, այդուհանդերձ այս հանդիպմանը խաղադրույք եմ կատարում «Ռեալի» մեծ թվով գոլերի վրա, իսկ հետո պետք է փոքր-ինչ զգույշ լինել և զեղչ կատարել, քանզի «Ռեալը» իր հաջորդ խաղերից մի քանիսում մարզումների պատճառով կարող է ծանրաբեռնված լինել:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: