«Ռեալ Մադրիդ» — «Սպորտինգ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 14 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք «Ռեալ Մադրիդ» — «Սպորտինգ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ գոլ կխփեն միայն տանտերերը:

Չեմպիոնլիգյան դիմակայությունների շարքը կշարունակվի նաև այսօր: Մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը» առաջին հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ: Մրցակիցը Լիսաբոնի «Սպորտինգն» է: Պորտուգալական ակումբն իր առաջնությունում փայլուն ֆուտբոլ է ցուցադրում, սակայն «Ռեալի» մակարդակի ակումբ դժվար թե այնտեղ գտնվի: Երկու առաջնությունների առաջատարների միջև հանդիպումը խոստանում է լինել հետաքրքիր:

«Արքայական» ակումբը ներքին առաջնությունում վստահ քայլերով գնում է առաջ: Երեք տուրերում տանելով գերվստահ հաղթանակներ, «Ռեալը» մոտենում է մարզավիճակի գագաթնակետին: Երկարատև ընդմիջումից հետո խաղադաշտ վերադարձած Կրիշտիանու Ռոնալդուն ցույց տվեց, որ վնասվածքը նրան ոչ թե թուլացրել, այլ ավելի ուժեղ է դարձրել: Նա իր նախկին թիմի դեմ խաղադաշտ դուրս կգա հիմնական կազմում: «Սերուցքայինների» կազմում շարունակում են ապաքինվել Կեյլոր Նավասը, Իսկոն ու Ֆաբիո Կուենտրաոն: Բայց անկախ այդ ամենից, «Ռեալը» պետք է հաղթի:

Լիսաբոնյան ակումբը հիանալի անցկացրեց նախորդ մրցաշրջանի վերջին հատվածը, գրավեց երկրորդ տեղն ու երկարատև ընդմիջումից հետո վերադարձավ եվրոպական ֆուտբոլի ընտանիք: Այս տարի էլ, «Սպորտինգը» ոչ պակաս հիանալի է սկսել: Ներքին առաջնության մեկնարկում միայն հաղթանակներ, այդ թվում և գլխավոր մրցակից «Պորտուի» նկատմամբ: Իսկ այս խաղին Ժորժե Ժեզուշի սաները մոտեցել են գրեթե օպտիմալ կազմով: Կբացակայեն միայն նորեկ Լուկաս Սպալվիսն ու ձախ պաշտպան Նասիմենտո Ջեֆերսոնը: Պահեստային տարբերակներ են նաև անվանի ֆուտբոլիստներ Բաս Դոստն ու Բրայան Ռուիսը:

Ակնհայտ է, որ «Ռեալը» ֆավորիտ է: Կարծում եմ, որ այս խաղում գոլ կխփի միայն մադրիդյան ակումբը: «Երկուսն էլ կխփեն – Ոչ» – 1.93:

Օրդինար: Պարտված
ՉԼ, առաջին տուր
22:45/14 սպտ
«Ռեալ Մադրիդ» — «Սպորտինգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ