«Ռեալ Մադրիդ» — «Սևիլիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 09 օգս 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության «Ռեալ Մադրիդ» — «Սևիլիա» հանդիպման վերաբերյալ: Նորվեգիայի «Լերկենդալ» մարզադաշտում կայանալիք խաղում մեր փորձագետն ակնկալում է սակավագոլ ֆուտբոլ:

Եվրոպական ակումբային մրցաշրջանն աստիճանաբար բացում է իր հյուրընկալ դռները երկրպագուների առջև: Մառախլապատ ալբիոնում ֆուտբոլային տոնի մեկնարկն ազդարարեցին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լեսթերը»` վիճարկելով Անգլիայի սուպերգավաթը: Իսկ առհասարակ հին մայրցամաքի սուպերգավաթը միանշանակ կուղևորվի Իսպանիա: Ավելի ճիշտ` երրորդ տարին չի հեռանա Պիրենեյան թերակղզուց, որովհետև երրորդ տարին անընդմեջ այն կխաղարկեն Պրիմերան ներկայացնող ակումբները: Ընդ որում` երրորդ տարին անընդմեջ թիմերից մեկի անունը չի փոխվում` «Սևիլիա»: Անդալուսական ակումբը կփորձի դիմակայել Մադրիդի «Ռեալին»:

Մադրիդցիներն արդեն 2-րդ անգամ կպայքարեն «Սևիլիայի» հետ պատվավոր գավաթի համար: 2 տարի առաջ Եվրոպա լիգայի նորաթուխ գավաթակիրը չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ սերուցքայիններին: Ռոնալդուի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»: Այս անգամ «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը հանդիպումը բաց կթողնի վնասվածքի պատճառով: Արքայական ակումբի հայտացուցակից բացակայում են նաև Կեյլոր Նավասը, Գարեթ Բեյլը, Տոնի Կռոսը, Պեպեն ու Խեսեն: Ի դեպ, վերջինս արդեն համալրել է ֆրանսիական «ՊՍԺ»-ն:

Անդալուսյան ակումբը կփորձի օգտվել մրցակցի կադրային խնդիրներից ու երրորդ փորձից նվաճել Եվրոպայի սուպերգավաթը: Չնայած՝ այնպես չէ, որ «Սևիլիան» գերազանց պատրաստ է հանդիպմանը: Ինչպես միշտ թիմում խառնաշփոթ է: Ամառային տրանսֆերային պատուհանը նման է ընդունելություն հայտարարող պետական ուսումնական հաստատության` ֆուտբոլիստները գնում են ու գալիս գրեթե ամեն օր: Այդպես թիմը լքել են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են հարձակման գծի առաջար Կևին Գամեյրոն, ինչպես նաև Խոսե Անտոնիո Ռեյեսը, Գժեգոժ Կռիխովյակը, Ֆերնանդո Լյորենտեն ու Էվեր Բանեգան: Փոխարենը թիմը համալրել են Մատիաս Կրանեվիտերը, Գանսոն, Լուսիանո Վյետտոն ու Գաբրիել Մերկադոն: Ու չպետք է մոռանալ, որ «Ռեալի» հետ հանդիպումն առաջինն է լինելու նորանշանակ գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի համար: Այնպես որ, թեժ է լինելու …

Այո, թեժ է լինելու, բայց ո՞վ ասաց, որ լինելու է արդյունավետ հանդիպում: Նախորդ տարի եղավ գերարդյունավետ խաղ, բայց այս տարի, հաշվի առնելով թիմերում տիրող իրավիճակն ու կադրային խնդիրները, չի կարելի ակնկալել դարպասի բազում գրավումներ: Այնպես որ, խաղադրույք եմ կատարում 2.5-ից քիչ գոլ գրանցվելու վրա:

Օրդինար: Պարտված
ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթ
22:45/9 օգս
«Ռեալ Մադրիդ» - «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ