«Ռեալ Մադրիդ» — «Սևիլիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 18 հնվ 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Սևիլիա» հանդիպման վերաբերյալ:

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Մադրիդում: «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Սևիլիայի» հետ: Անդալուսական ակումբը երբեք էլ հեշտ մրցակից չի եղել «Ռեալի», ու առանձնապես Զինեդին Զիդանի համար: Հիշում ենք մի քանի տարի առաջ ակումբի տարած հաղթանակները: Այո, սպասելու ենք հետաքրքիր, տաքարյուն ու դինամիկ հանդիպում:

Ուրախալի նորություններ կան «արքայական» ակումբի ճամբարից: Վնասվածք ստացած ֆուտբոլիստներից մնացել են միայն երկուսը: Շարունակում են ապաքինվել Էդեն Ազարն ու Մարկո Ասենսիոն: Մնացած բոլորը կազմ ու պատրաստ են առաջիկա հանդիպմանը: Զիզուն կունենա ինչպես մարտական կազմ, այնպես էլ ամուր պահեստայինների նստարան: Սակայն, այս ամենի հետ միասին, «Ռեալն» ունի բավական մեծ կորուստ. «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի խաղում ստացած կարմիր քարտի պատճառով «Սևիլիայի» հետ խաղը բաց կթողնի վերջին շրջանում թիմի լավագույն ֆուտբոլիստ Ֆեդերիկո Վալվերդեն: Հարկ է հավելել, որ վերջին անգամ «Ռեալը» պարտվել  է անցած տարվա հոկտեմբերին՝ «Մալյորկային»: Դա «սերուցքայինների» միակ պարտությունն է ներքին առաջնությունում:

«Սևիլիան» ավանդույթի համաձայն վանտ չի անցկացնում մրցաշրջանը՝ պայքարելով բացառապես լավագույն քառյակի վերջին տեղը «հափշտակելու» համար: Թիմը վերջին 4 խաղերում տարել է 3 հաղթանակ, ու խաղացել 1 ոչ-ոքի: Սակայն ներքին առաջնությունում կոնկրետ «Սևիլիան» վերջին 5 խաղում կա գրանցված 1 պարտություն, այն էլ սեփական հարկի տակ՝ «Վիլյառեալից»: Անհատական դիմակայություններում ամեն ինչ գրեթե հավասար է: ՎԵրջին 4 խաղում 2-ական հաղթանակ, ընդ որում՝ վերջին երեքում գրանցվել է 4 հաշիվ:

Ավելի քան միանշանակ է, որ «Ռեալը» տանը չի պարտվի: «Սևիլիան» թույլ չէ, սակայն պետք է արձանագրենք՝ այսօր «անդալուսցիները» ոչ միայն չեն կարողանա հաղթել կամ միավոր վաստակել Մադրիդում, այլև գոլ խփել:

Օրդինար: Չխաղարկված
Լա Լիգա
19:00/18 հնվ
Реал Мадрид - Севилья
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ