«Ռեալ Մադրիդ» — «Սևիլիա». Նիկիտա Կովալչուկի վիդեոկանխատեսումը

22:45, 09 օգս 2016
Հայտնի «Картавый футбол» առցանց հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ռեալ Մադրիդ» — «Սևիլիա»  հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ մադրիդյան ակումբը կհաղթի:

https://youtu.be/EZhhi9lw5Kc

Ողջույն բոլորին, ձեզ հետ Նիկն է: Սա հերթական կանխատեսումն է «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար: Եվ ահա Կիպրոսից հեռանալուց մի քանի ժամ առաջ: Հիմա, ինչպես հասկանում եք, ռուսական ֆուտբոլի համար դա շատ սիմվոլիկ արտահայտություն է: Ցանկանում եմ կանխատեսում անել «Ռեալ» — «Սևիլիա» խաղի վերաբերյալ:

Նախ, չնայած, որ Մադրիդի «Ռեալի» կազմում չի խաղալու Քարիմ Բենզեման (դա լավ է), հավանաբար, չեն խաղա նաև Գարեթ Բեյլն ու Քրիշտիանու Ռոնալդուն, և Զինեդին Զիդանը կխաղա շատ հետաքրքիր 4-1-4-1 սխեմայով: Ինձ թվում է՝ «Ռեալը» շատ առավելություններ ունի, քանի որ «Սևիլիան», առաջին հերթին, կորցրել է գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին, հետո՝ չկան Կրիխովյակը, Գամեյրոն. բավական մեծ կորուստներ: Այո, նրանք ունեն մի քանի լավ ձեռքբերումներ, բայց հիմա նոր, լրիվ այլ թիմ է, որը դեռ պետք է ցույց տա իրեն:

Մադրիդի «Ռեալը» շատ հաջող հանդես եկավ մինչմրցաշրջանային խաղերում, չնայած, նորից եմ ասում, ընդհանրապես ցուցանիշ չէ, և պետք է նայել պաշտոնական խաղերը, բայց և Մադրիդը հիմա ավելի մեծ առավելություն ունի հենց տակտիկական տեսանկյունից, քանի որ Խամեսի և Իսկոյի խաղադաշտ դուրս գալը հետաքրքիր կլինի, Մոդրիչը մեծ հնարավորություններ կստանա: Ալվարո Մորատայի համար էլ սա սուպերխաղացողի կարգավիճակով տուն վերադառնալ է: Մարդ, ով խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում, իսկ դրանից առաջ մրցաշարից դուրս թողել հենց «Ռեալին»: Դա նրա մասին շատ բան է ասում:

Ես կարծում եմ՝ մադրիդյան թիմը պետք է վստահ հաղթանակ տանի: Նախևառաջ այն բանի հաշվին, որ «Սևիլիան», ցավոք, այլևս Ունայ Էմերիի թիմը չէ: Ահա «ՊՍԺ»-ի հետ կտեսնենք, իսկ հիմա այս թիմը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի: Կստացվի, թե ոչ, չգիտենք, բայց «Սևիլիան» հիմա մի փոքր այլ կազմ ունի:

Նորից ընդգծեմ. Իսկոն մոտ 50 միլիոն եվրոյի դիմաց հեռանալու է, դե այդպես ասում են: Սուպերգավաթի խաղը կարող է հիանալի առիթ լինել իր մասին բարձրաձայն հայտնելու համար: Քանի որ Իսկոն երջանիկ չէ Մադրիդում, Մադրիդը երջանիկ չէ Իսկոյի հետ: Ուրեմն թող հեռանա գեղեցիկ և տիտղոսով:

Եվ ահա «Բարսելոնան» էլ նեղացել է, որ Լիոնել Մեսսին չկա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների եռյակում: Ասում են, որ դա սկանդալ է և խայտառակություն: Հավանաբար, Ռոնալդուին պետք է ևս մեկ տիտղոս նվաճել թիմի հետ, անգամ չխաղալով, որպեսզի Ժոզե Մոուրինյոն էլ, «Բարսելոնան» էլ հանգստանան:

Օրդինար: Պարտված
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ
22:45/9 օգս
«Ռեալ Մադրիդ» — «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ