«Ռեալ Մադրիդ» — «Սևիլիա». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը
https://youtu.be/FIXKT3dB5M8
Դե ինչ, եվրոպական նոր մրցաշրջանը պաշտոնապես մեկնարկում է, ինչպես ընդունված է, Սուպերգավաթի խաղով: Այս անգամ ՈՒԵՖԱ-ն ոչ ստանդարտ որոշում է ընդունել և հանդիպումը նշանակել Նորվեգիայում՝ Տրոնդհեյմում: Ինչն է հետաքրքիր, 2 տարի առաջ այս թիմերը՝ «Ռեալը» և «Սևիլիան», Քարդիֆում պաշտոնապես բացեցին եվրոպական մրցաշրջանը նույնպես Սուպերգավաթի խաղով: Այնտեղ Ռոնալդուի դուբլը «Ռեալին» օգնեց հաղթանակ տանել:
Հիմա «Սևիլիայում» իսկական հեղափոխություն է տեղի ունենում: Եվրոպա լիգայում 3 անընդմեջ հաղթանակից հետո Ունայ Էմերին հեռացավ ու գլխավորեց «ՊՍԺ»-ն: Արգենտինացի մարզիչ Խորխե Սամպաոլին հաջողությամբ աշխատել է Չիլիի հավաքականի հետ: «Սևիլիայի» կազմը կտրուկ փոխվել է: Այն կորիզը, որն առաջ էր տանում «Սևիլիային»՝ Կրիխովյակ, Բանեգա, Գամեյրո, նույն Լյորենտեն, ով թեպետ հիմնական կազմի հարձակվող չէր, բայց բարձրակարգ ֆուտբոլիստ է, լքեց թիմը: Եվրոպա լիգայի եզրափակչի լավագույնը խաղացող Կոկեն տեղափոխվեց «Շալկե»: Իրոք, կազմը լուրջ փոփոխությունների է ենթարկվել: Իհարկե, փոխվել է նաև Սամպաոլիի և համապատասխանաբար «Սևիլիայի» խաղի կառուցվածքը:
Եթե հիշենք, թե ինչպես է Սամպաոլին անցկացրել որոշիչ խաղերը, ապա նա, որպես կանոն, բաց պայքար չի առաջարկել: Օրինակ, արգենտինացիների դեմ Կոպա Ամերիկայի եզրափակչում չիլիացիները շատ լավ պաշտպանվեցին և դիմեցին հակագրոհների: Ինչ-որ բան ստացվեց, շատ բան՝ ոչ: Չիլին հասավ մինչև 11 մետրանոց հարվածաշար, իսկ այնտեղ բախտը ժպտաց նրան:
Հնարավոր է, որ Կրոսը և Պեպեն չխաղան, Ռոնալդուն ու Բենզեման հաստատ չեն մասնակցի հանդիպմանը, Կեյլոր Նավասի իրավիճակն անհասկանալի է: Մի խոսքով, «Ռեալը» International Champions Cup-ի խաղերում չհամոզեց, որ լիարժեք պատրաստ է մրցաշրջանի մեկնարկին: Էլ ինչ ասենք, եթե լավագույնը ռմբարկուն Մարսելոն է, իսկ «Բավարիայի» դեմ հաղթական գոլը խփում է Դանիլոն: Այդ պատճառով էլ «Ռեալը» մրցաշրջանի սկզբում դեռ մի փոքր թափթփված է, և, ըստ իս, Սուպերգավաթի որոշիչ խաղում, գոլային հրավառություն, նույնիս 2 հարձակվողական ֆուտբոլ խաղացող թիմերի դեպքում, պետք չէ սպասել:
Խնդրեմ, առաջարկում եմ, որ գոլառատ խաղ չի լինի, բայց տոտալ 2,5-ից քիչ գոլի վրա խաղալը ռիսկային է, որովհետև գործակիցն այնքան էլ բարձր չէ: Ես կխաղամ ասիական տոտալով՝ տոտալ 3-ից քիչ: 1,85 գործակից Winline-ում՝ վատ չէ: Կարծում եմ, որ այս խաղում երեքից շատ գոլ չի լինի: Ծայրահեղ դեպքում վերադարձ կլինի: Ընդհանրապես, կարծում եմ, որ եթե կողմերից մեկը հաղթի, ապա դա կանի նվազագույն առավելությամբ: Եթե այդ հաղթանակը չկայանա, ապա հնարավոր է, որ գործը հասնի 11 մետրանոց հարվածաշարին: Իսկ այնտեղ հնարավոր է, որ Սամպաոլիին բախտը կրկին ժպտա: Հնարավոր է, որ «Ռեալին» ժպտա, եթե հիշենք Միլանում կայացած ՉԼ-ի վերջին եզրափակիչը:
ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպման վերաբերյալ իմ կանխատեսումը Winline-ում՝ 1,85 գործակցով տոտալ 3-ից քիչ գոլ: Դիտում ենք ֆուտբոլ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: