«Ռեալ Մադրիդ» — «Սևիլիա». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/-7vsBHdteKM
Ողջույն բոլորին!
«Սևիլիան» ընդդեմ «Ռեալի» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Սա չեմպիոնական պայքարի տեսանկյունից Իսպանիայի առաջնությունում վճռորոշ խաղ է: Այն, որ այս խաղը որոշիչ է լինելու, շատ անգամ ասել եմ և «Спорт-Экспресс»-ի հոդվածներում, և կանխատեսումներում: Վերջին 3 տուրերում ես չեմ կասկածել «Ռեալի» հաղթանակին: Միշտ ասել եմ, որ այն խաղը, որտեղ Մադրիդը կարող է խնդիրներ ունենալ, դա, անկասկած, «Սևիլիայի» դեմ հանդիպումն է: Նույնիսկ չնայած նրան, որ սա տնային խաղ է, կարծում եմ, որ «Սևիլիան» կարող է խնդիրներ ստեղծել «Ռեալի» համար, ի տարբերություն նախորդ 3 մրցակիցների: «Ռեալի» բախտը օրացույցի հարցում բերեց: «Գրանադայի» հետ մարզումային խաղն ընկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների արանքում, երբ թիմը հոգնած էր և որոշ ֆուտբոլիստների հանգիստ էր պետք:
Հիմա, երբ թիմը «Վիսենտե Կալդերոնում» պատասխան խաղի ժամանակ մեծ ուժեր կորցրեց, միանգամից ամուր մրցակցի դեմ խաղ է՝ «Սևիլիան», որը չորրորդն է առաջնությունում: Կարծում եմ, որ «Ռեալը» հոգնած կլինի: «Սևիլիան» այս խաղին պատրաստվելու համար 2 անգամ ավելի շատ ժամանակ ուներ, այդ պատճառով էլ կարծում եմ, որ հյուրերը նույնիսկ միավորներ վաստակելու որոշակի շանսեր ունեն: Ընդհանրապես, կարծում եմ, որ բուքմեյքերները թերագնահատել են «Սևիլիային»: Գործակիցները տեսնելուց հետո զարմացա: Նույնիսկ «Ռեալի» (-2) ֆորայի դեպքում տանտերերը ֆավորիտ են մնում: Կարծում եմ, որ «Սևիլիայի» (+2) ֆորան հաղթելու ավելի մեծ շանսեր ունի: Այդ պատճառով էլ 2,19 գործակցով խաղադրույք եմ կատարում «Սևիլիայի» (+2) ֆորայով հաղթանակի վրա:
«Ռեալի» կազմում կարևոր վնասվածք կա: Կարվախալը վնասվածք ունի, և դա լուրջ կորուստ է, քանի որ Դանիլոյի խաղադաշտում լինելը թուլացնում է պաշտպանությունը: Գումարած դրան, Դանիլոն այնքան էլ լավ չի աջակցում հարձակմանը, ինչպես դա անում է Կարվախալը: Եթե խաղա Նաչոն, ով «Աթլետիկոյի» դեմ հանգստացավ, ապա, իհարկե, պաշտպանության համար լավ կլինի, բայց նա չի կարող հարձակմանը մեծ օգուտ տալ, ինչպես Կարվախալը: Կարծում եմ, որ հոգնածությունն իր դերը կունենա:
Կարծում եմ, որ չնայած «Սևիլիան» 3-րդ տեղի համար պայքարում վերջին տուրերում հետ մնաց «Աթլետիկոյից», միևնույն է, մեծ պոտենցիալ ունի: Անդալուսցիները դա ցույց են տվել ողջ մրցաշրջանի ընթացքում: Կարծում եմ, որ թիմը մեծ ցանկություն կունենա հիշեցնել իր ուժի մասին և խաղալ մեծաքանակ հանդիսատեսի առջև: Մի խոսքով, սա այն խաղն է, որին նրանց կհետևի ողջ աշխարհը: Կարծում եմ, որ «Սևիլիան» իրեն լավագույն կողմերով դրսևորելու համար կանի ամեն ինչ, այդ պատճառով հյուրերը միավորներ վերցնելու և նույնիսկ հաղթելու փոքրիկ շանսեր ունեն, բայց նույնիսկ 1 գնդակի տարբերությամբ պարտվելու դեպքում այս խաղադրույքը կաշխատի, իսկ 2 գնդակի դեպքում վերադարձ կլինի:
Բուքմեյքերները կարծում են, որ տանտերերը խոշոր հաշվով կհաղթեն, բայց ես այդ կարծիքին չեմ: Վստահ եմ, որ «Ռեալի» համար մնացած խաղերից ամենաբարդը սա է: Եթե Մադրիդը հաղթի «Սևիլիային», ապա չեմպիոնական պայքարը վերջնականապես փակված կարելի է համարել: Տեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, որ «Սևիլիան» լուրջ պայքար կմղի և այս խաղն ավելի լարված կլինի, քան բուքմեյքերներն են սպասում:
Շնորհակալություն ուշադրության համար: Ձեզ հետ Բարսելոնայից «Спорт-Экспресс»-ի թղթակից Ալեքսանդր Վիշնեվսկին էր՝ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: