«Ռեալ Մադրիդ» — «Սևիլիա». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը
Երրորդ տարին անընդմեջ Եվրոպայի սուպերգավաթում հանդիպում են երկու իսպանական թիմեր: Ով էլ հաղթի՝ «Ռեալ Մադրիդը» կամ «Սևիլիան», վերջին 8 տարիներին սա կլինի իսպանական թիմերի 7-րդ հաղթանակը Եվրոպայի սուպերգավաթում: «Սևիլիան» արդեն բավական վաղուց չի հաղթել Եվրոպայի սուպերգավաթում՝ 2006 թվականից, երբ անդալուզցիները Խուանդե Ռամոսի գլխավորությամբ Մոնակոյում ջախջախեցին «Բարսելոնային»՝ 3:0: Սուպերգավաթի վերջին երկու խաղարկություններն ավարտվել են «Սևիլիայի» պարտություններով՝ համապատասխանաբար 2014 թվականին Քարդիֆում «Ռեալից» (0:2) և 2015 թվականին Թբիլիսիում լրացուցիչ ժամանակում «Բարսելոնայից» (4:5):
Այժմ «Սևիլիան» կարևոր առավելություն ունի՝ թիմը շուտ է սկսել մինչմրցաշրջանային նախապատրաստությունը: Կարմիր-սպիտակների նոր գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին արդեն մինչմրցաշրջանի մեկնարկին իր տրամադրության տակ ուներ թիմի գրեթե ողջ կազմը, մինչդեռ Զինեդին Զիդանը ստիպված եղավ երկար սպասել իր առաջատարներին, որոնց արձակուրդը ձգձգվեց Եվրոպայի առաջնությունում երկար գտնվելու պատճառով: Բեյլը նոր է դուրս եկել արձակուրդից և նրան որոշել են դեռևս Եվրոպայի սուպերգավաթի հայտացուցակի մեջ չընդգրկել: Ռոնալդուն կրկին արձակուրդի մեջ է ու ավելացրած վնասվածքը՝ պորտուգալացին միանգամից երկու 100%-անոց պատճառներ ունի խաղը բաց թողնելու համար:
Տրոնհեյմում կայանալիք հանդիպման հայտացուցակում չկա նաև Կեյլոր Նավասը, Պեպեն ու Կրոսը: Կորուստները բավական լուրջ են, պետք է խոստովանել: Դարպասապահ Կասիլյան կարգով զիջում է Կեյլոր Նավասին, Կրոսը նույնպես համարժեք փոխարինող չունի «Ռեալի» ներկայիս կազմում կենտրոնական կիսապաշտպանների մեծ քանակության դեպքում, դե իսկ BBC հարձակվողական եռյակից մնացել է միայն վերջերս հերթական վնասվածքից ապաքինված Բենզեման: Պետք է ուշադրություն դարձնել, որ դեռևս չի ստացվում Մորատայի խաղը՝ «Ռեալի» ամառային միակ ձեռքբերումը: Ժամանակի ընթացքում «Յուվենթուսի» նախկին հարձակվողը անպայման կսկսի խաղալ, բայց դեռևս հարազատ ակումբ վերադառնալուց հետո նա ոչ մի գոլ չի խփել: Բացի այդ, Մորատան երեքշաբթի, հավանաբար, ստիպված կլինի խաղալ ոչ թե հարձակման կենտրոնում, այլ ավելի շուտ ձախ եզրում:
Ընդհանուր առմամբ, «Ռեալին» դեռ քիչ շատ ժամանակ պետք չէ, որպեսզի լիովին մտնի մրցաշրջանի մեջ, մադրիդյան թիմը հեռու է օպտիմալ պատրաստականությունից: Ինչ վերաբերում է «Սևիլիային», ապա մինչմրցաշրջանում արդյունքներն այսպիսին են՝ 6 խաղ և 6 հաղթանակ հիմնական ժամանակում, և թեև «Սևիլիայի» մրցակիցները «Ռեալի» մակարդակի չէին, բայց դեռևս Խորխե Սամպաոլիի թիմը խաղի առումով բավական համակրելի է թվում: Նույնիսկ Պեդրո Սարաբիան, ով «Սևիլիա» է տեղափոխվել Սեգունդա թռչած «Խետաֆեից», լիովին այլ ֆուտբոլիստ է դարձել և դեռևս «Սևիլիայի» լավագույն ռմբարկուն է մինչմրցաշրջանում: Սարաբիան համարվում է «Ռեալի» ակադեմիայի սան, այդպիսի ֆուտբոլիստները հաճախ են փայլում իրենց հարազատ ակումբների դեմ խաղերում:
Եվս մեկ նորեկ, որը վարձակալվել է «Աթլետիկոյից»՝ գնելու իրավունքով, արգենտինացի Վիետոն, կարմիր-սպիտակների կազմում հենց առաջին խաղում գոլ խփեց՝ մի քանի օր առաջ «Գրանադայի» դարպասը (2:0): Կենտրոնական հարձակվողի դիրքում նրա մրցակիցը՝ ֆրանսիացի Յեդդերը, «Թուլուզի» կազմում վերջին 4 մրցաշրջաններում 15 գոլից քիչ չի խփել: Ամեն ինչ կարգին է նաև հարձակման աջ եզրի հետ՝ Կոնոպլյանկան վերջին խաղերում վատ չի երևում, իսկ նրա փոխարեն այլընտրանքային տարբերակ համարվում է Վիտոլոն:
Ավելի հետաքրքիր է տեսնել «Սևիլիայի» կիսապաշտպանությունը, որտեղ Սամպաոլին ևս «Սևիլիայի» գլխավոր կոնստրուկտորն է, սպորտային տնօրեն Ռամոն Մոնչին մի շարք հետաքրքիր ֆուտբոլիստներ է վերցրել՝ բրազիլացի աստղ Գանսոն, արգենտինացի դրիբլեր Ֆրանկո Վասկեսը, Արգենտինայի հավաքականի խաղացող Կրանեվիտերը, որի մեծ պոտենցիալը ոչ լիովին բացվեց «Աթլետիկոյում»: Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի ընթացքում շատ էին գովում նաև «Սամպդորիայից» Ադրիանո Կորեային: «Սևիլիայի» թարմացված դաշտի կենտրոնը այսօր, երևի թե, ավելի մոտ է օպտիմալ մարզավիճակին, քան «Ռեալինը»: «Սամպաոլին» հավանաբար թիմը պատրաստել է այնպես, որպեսզի որակյալ ֆուտբոլ ցուցադրի արդեն օգոստոսին, երբ «Սևիլիայի» համար խաղարկվում են միանգամից երկու տիտղոս՝ Եվրոպայի սուպերգավաթից հետո կարմիր-սպիտակները պայքարելու են նաև Իսպանիայի սուպերգավաթի համար «Բարսելոնայի» դեմ:
Այդ պատճառով «Ռեալի» կարգի առավելությունը կարող է չեզոքացվել «Սևիլիայի» այսօրվա լավ պատրաստականությամբ: Ընդ որում, որ մադրիդցիները, հիշեցնեմ, խաղալու են առանց Ռոնալդուի և Բեյլի: Ռիսկի կդիմեի խաղադրույք կատարել ոչ-ոքիի վրա: Այս խաղում ընտրում եմ միանգամից երկու խաղադրույք՝ ոչ-ոքի առաջին խաղակեսից հետո և ոչ-ոքի հիմնական ժամանակի արդյունքում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: