«Ռեալ Մադրիդ» — «Սելտա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:15, 27 օգս 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Մադրիդի «Սանտյագու Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք Պրիմերայի երկրորդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Սելտա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ հյուրերն այս խաղում գոլ չեն խփի:

Իսպանական Պրիմերայում վաղուց չեմպիոնական պայքարն ընթանում է 3 թիմերի միջև: Անցել են արդեն այն տարիները, երբ լավագույնի տիտղոսը վիճարկում էին միանգամից 5 կամ 6 թիմ: Ասել, որ «Ռեալն» այս տարի պայքարելու է չեմպիոնության համար, կնշանակի ասել «երկրագունդը կլոր է» կամ որևէ այլ համընդհանուր ճշմարտություն: Պրիմերայի նոր մրցաշրջանի երկրորդ տուրում սերուցքայինների մրցակիցը կլինի «Սելտան»:

Վիգոյից Մադրիդ ժամանող թիմը 2015-ին իր գլխից բարձր թռավ: Նախորդ մրցաշրջանի մեկնարկում «Սելտան» սեփական հարկի տակ քարը քարի վրա չթողեց «Բարսելոնայից»: Սակայն այդ խաղից անցել է մոտ 1 տարի: Գալիսիական ակումբը զգալիորեն փոխվել է: Հեռացել է Նոլիտոն, ինչը ծանր կորուստ է: Գրեթե մի ամբողջական կազմ լքել է թիմը, նույնքան խաղացող էլ եկել է «Սելտա»: Որպես հետևանք` համեստ «Լեգանեսից» կրած դառը պարտություն 0-1 հաշվով: Էդուարդո Բերիցոն նոր թիմ է կազմում` օգտագործելով թիմի մնացած կորիզը:

«Սերուցքայինների» մոտ ամեն ինչ հրաշալի է դասավորվում: Թեպետ թիմում կան կորուստներ` ի դեմս ապաքինվող Ռոնալդուի, Պեպեի, Մոդրիչի, այնուամենայնիվ, Զինեդին Զիդանի գլխավորած թիմի տրամադրությունը հրաշալի է: «Ռեալ Սոսյեդադին» «արքայական» ակումբը ջախջախեց խաղով ու նաև հաշվով` 3:0: «Սելտայի» հետ խաղում նույնպես սպասվում է գոլառատ ֆուտբոլ: Դրա մասին խոսում է այն հանգամանքը, որ Պրիմերայի երկրորդ տուրի այս հանդիպումն առաջինն է լինելու «Ռեալի» համար հարազատ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Կրկին սպասվում է Ասենսիոյի մուտքը խաղադաշտ, ինչպես նաև Գարեթ Բեյլի գոլը կամ գոլերը:

Թեպետ մադրիդյան ակումբի կազմում բացակայելու է հիմնական դարպասպահ Կեյլոր Նավասը, այնուամենայնիվ, վստահ չեմ, որ հյուրերը գոլ կխփեն: Ընտրում եմ «Սելտան» գոլ չի խփի խաղադրույքը, որի գործակիցը 2,20 է:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 2-րդ տուր
22:15/27 օգս
«Ռեալ Մադրիդ» — «Սելտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ