«Ռեալ Մադրիդ» — «Սելտա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Չգիտեմ, թե ինչպիսի կազմով կխաղա «Ռեալը», բայց «Լեւանտեի» հետ խաղի համեմատ` ինչ-որ փոփոխություններ կլինեն: Հնարավոր է, որ դրանք քիչ լինեն: Ցանկացած դեպքում Զիդանն ասել է, որ նշանակություն չունի` ով է դուրս գալիս խաղադաշտ` երիտասարդները թե փորձառու ֆուտբոլիստները, նրանք պետք է ցույց տան «Ռեալի» մակարդակը: Թեեւ առաջնությունը «Ռեալի» համար արդեն պարտված է, ինչպես մի անգամ ասել է Զիդանը, բայց դա թույլ չի տալիս մադրիդցիներին հենց այնպես վերաբերվել առաջնությանը, ընդ որում, որ հիմա նրանց տնային հանդիպում է սպասվում` դերբիում պարտություն կրելուց հետո: Պետք է շտկել իրավիճակը սեփական երկրպագուների առջեւ:
Իմ կարծիքով` «Ռեալը» կրկին կձգտի 3 միավոր վաստակել «Բեռնաբեուում» կայանալիք առաջիկա խաղում: «Սելտան» խաղացող թիմ է, որն ինքն է խաղում եւ հնարավորություն տալիս խաղալ մրցակցին: Զարմացած եմ, որ թիմը չկարողացավ գոլ խփել «Վիլյառեալին», թեեւ դրա համար պահեր ուներ: Այդ պատճառով այստեղ սպասում եմ գոլերի` ընդ որում արդեն առաջին խաղակեսում: Եթե չվերցնենք «Աթլետիկոյի» դեմ հանդիպումը, «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ միշտ ակտիվ ու ագրեսիվ է սկսում: Կարծում եմ, որ այս խաղում եւս կարելի է նման բան տեսնել: Այնպես որ, այստեղ կխաղայի «առաջին խաղակեսում տոտալ 1,5 գոլից շատի» վրա: Գործակիցն արդեն լավն է` 1,93: Բացի դրանից, կարծում եմ, որ տրամաբանական կլինի խաղալ առաջին կեսում «Ռեալի» հաղթանակի վրա: Խաղադրույքները կախված չեն նրանից, թե «Ռեալն» ինչպիսի կազմով է խաղադաշտ դուրս գալու: Նրանք պետք է շտկեն իրավիճակն «Աթլետիկոյից» կրած պարտությունից հետո:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: