«Ռեալ Մադրիդ» — «Սելտա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Չնայած այն բանին, որ մենք դեռևս չենք ցուցադրում Իսպանիայի առաջնությունը, դիտել եմ թոփ-թիմերի մասնակցությամբ գրեթե բոլոր հանդիպումները: Ցանկանում եմ ասել, որ «Ռեալը» շատ հաճելի տպավորություն թողեց «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում: Գրեթե կատարյալ խաղաց «Ռեալը»: Նկատելի է, որ մադրիդցիները մրցաշրջանին շատ լավ են պատրաստվել, իսկ դեռևս վնասվածքի պատճառով չեն խաղում Բենզեման և Ռոնալդուն: Բայց ամեն ինչ կարգին է Գարեթ Բեյլի մոտ, լավն է Ասենսիոն, դաշտի կենտրոնում հրաշալի վիճակում է Տոնի Կրոսը: Ընդհանուր առմամբ, «Ռեալը» որակյալ ֆուտբոլ ցուցադրեց Սան-Սեբաստյանում, և ոչ մի տեսակի պատճառներ չկան սպասելու, որ «Ռեալը» վատ կխաղա «Սելտայի» դեմ, որը տանը զիջեց «Լեգանեսին»: Չէի ասի, որ արժանիորեն պարտվեց, մաքուր գոլը չհաշվեցին, իսկ Ասպասը չիրացրեց մեն-մենակ դուրս գալը: Բայց նախորդ մրցաշրջանում «Ռեալը» տանը 7:1 հաշվով հաղթեց «Սելտային»: Նման պատմության կրկնությանը դժվար թե կարելի է սպասել, բայց «Ռեալի» հաղթանակն առաջարկվում է, ընդ որում նույնիսկ առաջին խաղակեսում: Վերջիվերջո առաջնությունում առաջին տնային խաղն է, հավանաբար տրամադրությունը համապատասխան կլինի: Մեկնարկում միավորներ չի կարելի կորցնել:
Կառաջարկեմ խաղալ ««Ռեալի» (-1) ֆորայով հաղթանակն առաջին խաղակեսում» տարբերակով: 2,11-ը շատ գրավիչ գործակից է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: